«Օսմանյան կայսրությունը պարտվեց, որովհետև վարում էր այսօրվա Թուրքիայի քաղաքականությունը». Կարեն Հովհաննիսյան
![]() 248 Կիրակի, 15 դեկտեմբերի, 2024 թ., 00:00 Բազմաթիվ անգամ թե՛ այս տիրույթում, թե՛ հարցազրույցներում, թե՛ սեմինարներում ասել եմ, որ այսօրվա Թուրքիան Էրդողանի դեմքով գնում է Օսմանյան կայսրության սահմանները վերականգնելու ճանապարհով։ Քանի դեռ Թուրքիայից ուղիղ նման հայտարարություն չկար, անգամ հայ որոշ փորձագիտական, վերլուծական շրջանակներ իմ այս պնդմանը, մեղմ ասած, հակադարձում էին իրենց սոցցանցային տիրույթում բառակույտային գրառումներով։ Հիմա այլևս Էրդողանի բացահայտ հայտարարությունը ավելի պարզություն է մտցնում նրա պլանների մեջ։ Հենց այստեղ էլ պետք է ասեմ, որ Էրդողանը բավականին հեռու է գնացել։ Օսմանյան կայսրությունը պարտության մատնվեց հենց նրա համար, որ վարում էր այսօրվա Թուրքիայի քաղաքականության նման քաղաքականություն։ Եթե այն ժամանակ որոշ խաղացողներ թույլ չտվեցին, որ ստեղծվեն ավելի շատ պետություններ Օսմանյան կայսրության տարածքների հաշվին, ապա հիմա, եթե շարունակի այս նույն քաղաքանակությունը Էրդողանը, այդ պետությունները ստեղծվելու են ներկայիս Թուրքիայի տարածքների հաշվին»։ Աղբյուրը` Կարեն Հովհաննիսյան |
«Սրբազան պայքար»-ի՝ բերման ենթարկված երիտասարդներն ազատ են արձակվել
5122:42«Պետք է ամեն ինչ անել, որ Աղվանը փրկվի իշխանության ճիրաններից»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
7922:24ՄԱԿ-ը պատրաստ է հյուրընկալել Թրամփ-Պուտին գագաթնաժողովը
9721:48Ոստիկանները բերման են ենթարկել «Սրբազան պայքար»-ի ակտիվիստներին (տեսանյութ)
5621:36Աղվան Արշակյանի խափանման միջոցը փոխվեց (տեսանյութ)
14121:18«Թող չփորձեն ժողովրդին խաբել «ճանապարհ» անվանումով»․ Հրայր Կամենդատյան
15220:18Դատարանն ապօրինի է ճանաչել Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում կատարված խուզարկությունները
12820:12«Այսուհետ Խորհրդի կազմում չեն լինի պետական պաշտոնյաներ և խմբակցությունների ներկայացուցիչներ»․ հայտարարություն
26219:30