Ռուսաստանում գնացքներ են բախվել

Դեկտեմբերի 22-ի առավոտյան Տրանսբայկալյան երկաթուղում բախվել են ածուխ տեղափոխող երկու բեռնատար գնացքներ։ Արդյունքում 26 վագոն դուրս է եկել ռելսերից։ Տուժածներ չկան, շրջակա միջավայրին սպառնացող վտանգ չկա, հաղորդում է Արևելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունը։
Գերատեսչության տվյալներով՝ գնացքներից մեկի վագոնները սկսել են ընկնել, իսկ հետո այն բախվել է հանդիպակաց եկող լոկոմոտիվին։ Զաբայկալսկի երկաթուղին պարզաբանել է, որ պատճառը «անիվների զույգի առանցքի կոտրվածքն է»։
Սկզբում հաղորդվում էր, որ 42 վագոն դուրս է եկել ռելսերից՝ 35-ն առաջին գնացքից, 7-ը՝ երկրորդից։ Կոնտակտային ցանցում խափանման պատճառով երթևեկությունը փակվել է երկու ուղղություններով։ Դեպքի վայր է ժամանել վերականգնման գնացք։ Հետևանքների վերացման համար ներգրավվել են 40 երկաթուղայիններ և մարզային արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ։

Ադրբեջանում զինամթերքի պայթյունի հետևանքով կա զոհ ու վիրավոր
10018:48
Վթար՝ Պռոշյան բնակավայրի տարածքում. 18-ամյա աղջիկը մահացել է
13118:36
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի չորս շրջաններում էներգետիկ օբյեկտներին հասցված լրջագույն վնասի մասին
16317:37
Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ
13814:30
Ինդոնեզիայի շրջաններից մեկում հզոր փոթորիկ և տորնադո է տեղի ունեցել (տեսանյութ)
12612:24
Վայոց Ձորում հիվանդի հարազատը վիճաբանել է 2 բժշկի հետ, բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք
13010:48
Հորմուզի նեղուցում երկու լցանավ է բախվել ականների և հրդեհվել
23509:49
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են
214Երեկ, 19:18