«Ցածր աշխատավարձի պատճառով Տավուշում ուսուցիչների բազում թափուր տեղեր կան»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցածր աշխատավարձի պատճառով Տավուշում ուսուցիչների բազում թափուր տեղեր կան:
Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ), հայոց լեզվի և գրականության (6 դասաժամ), ռուսաց լեզվի (10 դասաժամ), տեխնոլոգիայի (4 դասաժամ), կերպարվեստի (2 դասաժամ), ինֆորմատիկայի, թվային գրագիտության և համակարգչային գիտության (10 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար։ Մրցույթը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, Հովքի միջնակարգ դպրոցում։
Տավուշի մարզպետարանն ինչո՞ւ ուսումնական տարվա սկզբին չի լուծել Հովքի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերը զբաղեցնելու խնդիրը, որ ուսումնական տարվա կեսին է մրցույթ է անցկացնում։
Այս տարվա հոկտեմբերին Տավուշի մարզպետարանը մրցույթ է հայտարարել Իջևանի համայնքի Բերքաբեր գյուղի «Բերքաբերի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հայոց լեզու և գրականություն (15 դասաժամ), մաթեմատիկա (11 դասաժամ), ռուսաց լեզու ( 21 դասաժամ), կերպարվեստ (6 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար։
Մանկավարժների ցածր աշխատավարձի պատճառով Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում ուսուցիչների բազում թափուր տեղեր կան»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
73006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
79304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
82603.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
104330.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
118626.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
128724.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
137523.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
148120.10.2026, 22:48