«Նախարարությունից կա՞ հրահանգ՝ այս տարի ուսուցիչներին հավելավճարներ չտրամադրելու». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տեղեկանալով, որ օրեր առաջ ԿԳՄՍՆ-ն դպրոցների տնօրեններին հավելավճարների տրամադրման վերաբերյալ ուղարկել է շրջաբերականներ, և կան խոսակցություններ, որ տարեվերջին ուսուցիչներին հնարավոր է չտրամադրվեն հավելավճարներ, իմ էջում հրապարակմամբ անդրադարձել էի խնդրին։
ԿԳՄՍ նախարարությունից գրավոր հարցմամբ պահանջել էի նաև մանրամասն պարզաբանում, թե ի՞նչ շրջաբերականի մասին է խոսքը, և արդյո՞ք նախարարությունից կա հրահանգ այս տարի ուսուցիչներին հավելավճարներ չտրամադրելու։
Ստացել եմ պատասխան, ըստ որի, ԿԳՄՍՆ-ն շրջաբերականով տնօրեններին պարզապես հիշեցրել է պարգևատրման կարգը։ Պատասխանում նշված է նաև, որ դպրոցների մնացյալ աշխատակազմի պարգևատրումը հանդիսանում է դպրոցների իրավասության շրջանակում գտնվող հարց և կարող է իրականացվել հենց իրենց կողմից, օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում։
ԿԳՄՍՆ-ն նշում է, որ դպրոցների աշխատակազմի պարգևավճարների և հավելավճարների տրամադրումը պետք է իրականացվի օրենսդրությանը համապատասխան կարգով, որի իմացությունը և կիրառությունը առաջին հերթին դպրոցների գործադիր մարմնի՝ տնօրենի և վարչատնտեսական համակարգողի անմիջական պարտականությունն է։
Խնդրին քաջատեղյակ չլինելու դեպքում գուցե բավարարվեինք այս պատասխանով։ Սակայն, հարցն այն է, որ դպրոցների բյուջեի տնօրինումը անցել է ԿԳՄՍՆ-ին, և, իմ տեղեկություններով, դպրոցների գործադիր մարմինները, հիմնականում, ցանկանում են տրամադրել հավելավճարներ, սակայն, չգիտեն՝ ինչպես վարվել, նախ ֆինանսական միջոցների անհասանելիության, և հետո՝ հետագայում որևէ հակաօրինական արարքի մեջ չմեղադրվելու համար։
ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ ուղարկելուց զատ, պարտավոր է մտածել այս թնջուկը լուծելու շուրջ՝ օգնելով դպրոցների տնօրեններին իրականացնելու հավելավճարների տրամադրումը, ինչպես եղել է տարիներ շարունակ։
Այս իրավիճակում տուժում են ուսուցիչները, որոնք բավականին ցածր աշխատավարձի պայմաններում, զրկվում են նաև հավելավճարից։
Խնդրին հետամուտ եմ լինելու մինչև վերջնական լուծումը։ Անընդունելի եմ համարում դպրոցների անձնակազմի հանդեպ նման գործելաոճը և պատրաստվում եմ լրացուցիչ գրություններ ուղարկել, անձամբ կապ հաստատել ԿԳՄՍ նախարարի հետ»:

«Որքա՞ն կարժենա ուսուցիչների վարձատրության համակարգի արմատական փոփոխությունը». Տիգրան Ջրբաշյան
10208:54
«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
185Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
186Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
223Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
30312.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
30012.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
29812.09.2026, 00:06
«Բոգոմոլեցն ու Գորկին դարդից կծխեին, երբ լսեին, որ էսօր դպրոցների ճակատին գրված է՝ «Լավ սովորի՛ր, որ լավ ապրես»»․ Արմեն Հովասափյան
33611.09.2026, 17:12