«2025 թվականը նույնպես բարդ զարգացումներ է խոստանում»․ Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավարտին է մոտենում 2024 թվականը, որն անցավ մի կողմից՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով Արցախի
ամբողջական հայաթափումից հետո հոգեբանական իրավիճակի, Արցախի սուբյեկտայնության պահպանման, Արցախի ժողովրդի կողմից ընտրված ռազմաքաղաքական ղեկավարների ու գերիների ազատության համար մղվող պայքարի, բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրներին լուծումներ գտնելու,
մյուս կողմից՝ խաղաղության կեղծ օրակարգով պայմանավորված՝ Ադրբեջանից Հայաստանին պարտադրվող սահմանազատման-սահմանագծման ապօրինի գործընթացների, բազմապիսի ճնշումների ու պատժամիջոցների փորձի, և ի պատասխան՝ Հայաստանի իշխանությունների ընդունած հակապետական ու
ազգակործան կեցվածքի, միակողմանի զիջումների, պարտվողական քաղաքականության պայմաններում։
Անկասկած, ստեղծված բարդ իրավիճակում միակ հուսադրող գործընթացը Սրբազան շարժումն էր՝ արտահայտված նրա մասնակից և աջակցող հայ ժողովրդի գիտակից մասի՝ ազգային շահերը պաշտպանելու գործողություններով։
Եվ ակնհայտ է, որ 2025 թվականը նույնպես բարդ զարգացումներ է խոստանում։
Սակայն դեպի մեզ ուղղված և օրեցօր սաստկացող մարտահրավերներին մենք կարող ենք միասնաբար դիմակայել, եթե դասեր քաղենք պատմությունից, որովհետև ովքեր դասեր են քաղում իրենց անցյալից, նրանք են հասնում հաջողությունների։
Մեր ընդունած հարվածներից գոտեպնդվենք, որովհետև որքան մեզ հարվածել են, այնքան մենք դարձել ենք ավելի ամուր, ավելի տոկուն․ դա վկայում է պատմությունը։
Շնորհավորելով բոլորիս Ամանորի կապակցությամբ՝ առողջություն, ընտանեկան երջանկություն և, ամենակարևորը, արժանապատիվ խաղաղություն եմ մաղթում»։

«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
9203:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
10102:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
10401:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
18200:31
«Ռուսաստանը չի լքի Ուկրաինայում դժվարության մեջ գտնվող ռուսներին և ռուսախոսներին». Լավրով
22400:13
«Բաքվին պետք է, որ հայ ժողովուրդը Սահմանադրության հանրաքվեով կամավոր հրաժարվի իր Անկախության հռչակագրից»․ Գևորգ Գևորգյան
10000:06
«Ինչքան էլ փորձեք թաքցնել, ՀՀ-ում նոր սահմանադրության ընդունումը Ալիևի պահանջն է»․ Ոսկան Սարգսյան
94Երեկ, 23:48
Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալն իրարանցում է հրահրել
107Երեկ, 23:30