Հայտնի է «Ֆերարի» թիմի պատմության լավագույն մրցարշավորդների ցանկը

Հայտնի Racingnews365 մարզական պարբերականը կազմել է «Ֆորմուլա-1»-ի «Ֆերարի» թիմի պատմության լավագույն պիլոտների ցանկը։ Առաջին տեղում հայտնվել է լեգենդար գերմանացի մրցարշավորդ Միխայել Շումախերը․ գրում է «Արմսպորտ»-ը։ Շումախերը, ով աշխարհի յոթակի չեմպիոն է, «Ֆերարիի» կազմում հանդես է եկել 1996-ից 2006 թվականներին։ Նա իր տպավորիչ կարիերայի ընթացքում իտալական թիմի հետ նվաճել է հինգ անընդմեջ չեմպիոնություն՝ 2000-2005 թվականներին։ Racingnews365-ի կազմած լավագույն եռյակում Շումախերի կողքին են նաև Ալբերտո Ասկարին և Նիկի Լաուդան, որոնք համարվում են «Ֆերարիի» պատմության անբաժան մասը։ Հիշեցնենք, որ աշխարհի չորսակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը վերջերս պատմել է իր վերջին զրույցի մասին Միխայել Շումախերի հետ՝ ընդգծելով լեգենդար մրցարշավորդի ազդեցությունը իր կարիերայի վրա։ Շումախերի հաղթանակներն ու տպավորիչ նվաճումներն իսկապես թողել են անջնջելի հետք ոչ միայն «Ֆերարիի», այլև ամբողջ «Ֆորմուլա-1»-ի պատմության մեջ։

Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
6820:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
104727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
37927.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
107727.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
120326.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43725.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
52324.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54524.10.2026, 14:12