«Թող արդարությունը հաղթանակի, արցախցին վերադառնա իր բնօրրանը»․ Արցախի թեմի առաջնորդ

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն Ամանորյա և Սուրբ Ծննդյան մաղթանք է հղել․ «Սիրեցյա՛լ հավատավոր զավակներ, ահա կյանքի ևս մի շրջափուլ իր օրինաչափ ավարտին է մոտենում՝ լի տարաբնույթ իրադարձություններով ու մարտահրավերներով։
Հիրավի, Ամանորի տոնակատարումը զրկված կլիներ իր պայծառությունից և կդառնար լոկ օրացույցի փոփոխություն, եթե մեկտեղված չլիներ Սուրբ Ծննդի սրբազան խորհրդի հետ։ Միածին Աստվածորդու ծնունդն է, որ խավարի մեջ լույս և ձմռան ցրտի մեջ հոգևոր ջերմություն է պարգևում քրիստոնյաներիս վայրիվերումներով լի աշխարհում։
Արցախցի մեր ժողովրդի համար անցնող մի քանի տարիները փորձությունների ու դառնությունների ժամանակաշրջան եղան, սակայն ամեն նոր սկզբի, ժամանակի անիվի նոր շրջապտույտի հետ մեկտեղ անհրաժեշտ է նորորգել մեր հույսն ու հավատն առ գալիքը՝ հանուն զորացման և ինքնավերագտնումի։
Ինչպես Սուրբծննդյան շարականն է փոխանցում, «Այսօր արևն արդարության երևաց մարդկանց մեջ»։ Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը։ Թող արդարությունը հաղթանակի, և ազատություն ստանան մեր գերեվարյալ եղբայրները։ Թող արդարությունը հաղթանակի, և մենք փրկենք մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը։ Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը»։

Ինչպես են ԱԱԾ-ականներն անկողնուց տանում Գագիկ Խաչատրյանին (տեսանյութ)
1218:48
«Չոր ծառերը անսասան են, կանաչները՝ դատապարտված»․ Քրիստինա Վարդանյան
5117:36
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում (լուսանկար)
6016:54
«Մի օր ֆեյքերիդ դիմակները պատռելու են»․ Ոսկան Սարգսյան
6316:42
««Ակադեմիական քաղաք»-ի անվան տակ փակվում են բազմաթիվ բուհեր և հաստատություններ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6616:36
Դատարանը բավարարել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայցն ընդդեմ Ստեփան Ասատրյանի
7515:24
«Մեր երեխաներն արժանի են ապրելու մի Հայաստանում, որտեղ հաջողության ճանապարհը որոշվում է ոչ թե հովանավորչությամբ, այլ գիտելիքով»․ Մեսրոպ Մանուկյան
6514:54
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում
7814:24