«Պահը մոտենում է». Ավետիք Չալաբյան

«ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի բռնապետ Ալիևի հայտարարությունները՝ Հայաստանը ֆաշիստական երկիր անվանելը, խաղաղության պայմանագրից փաստացի հրաժարվելը, և Սյունիքը հանձնելու ու զինաթափվելու լկտի պահանջը, կրկին ցույց են տալիս, որ Ադրբեջանի և նրա հովանավորների իրական մտադրությունը հայկական պետականության լիակատար ոչնչացումն է: Այդ խնդիրը նրանք լուծում են երկարաժամկետ և հաշվարկված, փուլային ճանապարհով, ամեն փուլում նոր զիջումներ կորզելով Հայաստանում իշխող կապիտուլացիոն վարչախմբից։ Գործող վարչախումբը՝ կազմալուծելով Հայաստանի անվտանգային ողջ համակարգը և փաստացի հրաժարվելով դիմադրությունից, մինչ այժմ իր կողմից վարած քաղաքականությամբ միայն խրախուսել է թշնամու այս վարքագիծն ու աճող ախորժակները։
Իրականությունն այն է, որ այսօր Հայաստանը կանգնած է կամ նոր պատերազմի, կամ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ։ Նոր պատերազմի նա պատրաստ չի, և երբեք էլ պատրաստ չի լինի, քանի մեր երկրում իշխում է կապիտուլացիոն այս վարչակարգը, որը մեր ժողովրդին փորձում է արդեն քանի տարի խաբել «խաղաղության» ակնհայտ կեղծ օրակարգով, այն դեպքում, երբ թշնամին միայն պատերազմի է պատրաստվում, և ամեն տարի մեր երկրից մի նոր կտոր է պոկում՝ կռվով կամ առանց դրա, իսկ հիմա էլ արդեն բացահայտ հրաժարվում է ցանկացած խաղաղությունից։
Իրական խաղաղության համար, սակայն պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի, և որքան ուժեղ, միասնական և վճռական լինենք մենք, այնքան թշնամու ախորժակները կնվազեն, պատերազմի հավանականությունը՝ ևս։ Մեր երկիրը անվերջ զիջումներ անելու և դրանով արյունաքամ լինելու հնարավորություն չունի։ Եթե ցանկանում ենք դա կանգնեցնել, մի օր պետք է հաղթահարենք մեր բոլոր կասկածները, ներքին տարաձայնությունները, անձնական հավակնությունները, ազատվենք այս վարչախմբի կործանարար, բթացնող ազդեցությունից, ինքներս պատասխանատվություն ստանձնենք մեր երկրի կառավարման համար, և դուրս բերենք այն անկման և կորուստների այս արատավոր շրջանից։
Այդ պահը մոտենում է, մինչ այդ յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինենք այդ բեռի սեփական մասը ստանձնել, և համագործակցել բոլոր առողջ անհատների և ուժերի հետ՝ մեր երկիրը պաշտպանելու և այս ճգնաժամից ի վերջո դուրս բերելու համար»:

«Էն որ նախկինում ասում էին՝ Սյունիքով միջանցքը իրենց համար կարմիր գիծ է, սուտ է». Ոսկան Սարգսյան
5404:36
«Սա ֆիքսեք, որպեսզի հետագայում չբողոքեն». Արա Պողոսյան
8503:06
««Խուժանապետություն»», բառ, որով փոխարինում են հունարենից սերող «օխլոկրատիա» եզրույթը». Վարդան Ոսկանյան
8102:06
«Ամերիկյան ընտրություններից հետո աշխարհը կարող է դառնալ ավելի անկանխատեսելի». Դավիթ Անանյան
9301:06
«Բոլորը հավասար են, բայց աթոռով հարվածող խոզերը ավելի՛ հավասար են». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
104Երեկ, 23:18
«Իրանը, պատժամիջոցները շրջանցելով, ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է ներմուծել»․ #Reuters
188Երեկ, 22:06
«Դուք 3-4 անգամ ավելի գումար եք հատկացրել մի կոնտենտի համար, որը Հայաստանի շուկայական գների հետ կապ չունի»․ Ռուբեն Մխիթարյան
48Երեկ, 21:42
«Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու, քանի որ այսօր ԱԺ֊ում քաշքշուկ էր հրահրվել». Բենիամին Մաթևոսյան
92Երեկ, 18:54