«Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու, քանի որ այսօր ԱԺ֊ում քաշքշուկ էր հրահրվել». Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, որն առայժմ անվանում են TRIPP, բայց մեր հասարակությունն այդ մասին չի խոսելու, քանի որ այսօր ԱԺ֊ում քաշքշուկ էր հրահրվել։
Միջանցքը նա հանձնեց, բայց գլոբալ խնդիրները չլուծեց. չկա Ալիևյան Սահմանադրությունն ընդունելու համար անհրաժեշտ մեծամասնությունը, ԵՄ-ն և Ադրբեջանը փող չեն տալիս ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով սպասվելիք կորուստները փոխհատուցելու համար, իսկ Ռուսաստանն իրոք պատրաստվում է Հանրապետությանը հեռացնել Միությունից:
Նշված հանգամանքների վրա ՔՊ-ն և անձամբ Փաշինյանը զրոյական ազդեցություն ունեն: Այստեղից էլ ագրեսիան, որը կարող է դրսևորվել միայն երկրի ներսում և միայն ընդդիմության նկատմամբ:
Քաշքշուկներ ու ծեծկռտուքներ դեռ շատ կլինեն: Որքան վատանա իրավիճակը Փաշինյանի համար արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս, այնքան ավելի ագրեսիվ կլինի նա երկրի ներսում:
Ծեծկռտուքները կդադարեն միայն այն ընտրություններից հետո, որոնց արդյունքում ՔՊ-ն կկորցնի մեծամասնությունը»:

«Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու, քանի որ այսօր ԱԺ֊ում քաշքշուկ էր հրահրվել». Բենիամին Մաթևոսյան
4618:54
«Առաջարկը ներկայացվում է որպես պարտադրանքի տրամաբանությամբ կառուցված երկընտրանք»․ Արմեն Հովասափյան
6517:42
«Հասկանո՞ւմ եք ինչ նպատակ ունի իշխանական թևի անդադար կատաղի ագրեսիան»․ Արման Աբովյան (տեսանյութ)
6317:36
«ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը»․ Մանե Թանդիլյան
7217:30
«Եվս մեկ անգամ ընդգծում է պետական ինստիտուտի ղեկավարի պաշտոնի հետ անհամատեղելիությունը»․ Վարդուհի Սարգսյան
6317:18
«Բռնությանը բռնությամբ պատասխանելը տեղ-տեղ շատ տրամաբանված է»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
6517:12
«Երբ ասում էի՝ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, այսօրվա համար էր»․ Անի Սամսոնյան
6117:06
«Լավ էլ ուժեղ պահեցին իրենց, ա՛յ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն ա քյոթակել, դու սուս-փուս կուլ ես տվել»․ Լևոն Զուրաբյան
7017:00