Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Առաջարկը ներկայացվում է որպես պարտադրանքի տրամաբանությամբ կառուցված երկընտրանք»․ Արմեն Հովասափյան

«Առաջարկը ներկայացվում է որպես պարտադրանքի տրամաբանությամբ կառուցված երկընտրանք»․ Արմեն Հովասափյան
41
Այսօր, 17:42

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եկեք հասկանանք՝ ի՞նչ տեղի ունեցավ այսօր՝ խորհրդարանում տեղի ունեցածի համատեքստում, ու ո՞ւմ էր այդ ամենը ձեռնտու։
Փաստացի, խորհրդարանում տեղի ունեցած խայտառակությունը միանշանակ նիկոլական օրակարգի բաղադրիչներից էր՝ նախորդ օրը տեղի ունեցածի ֆոնին։
Այսօր արդեն Նիկոլին պետք էր հերթական տեսարանն ու խոսելու թեման, որի մասին կխոսեն ողջ օրվա ընթացքում։ Արդեն ասուլիսին Նիկոլը խոսեց իր առաջիկա գործողությունների մասին (ի դեպ՝ անթաքույց ու առանց ձևականությունների)։ Մարդն ասում է, որ առաջիկայում ընդդիմությանը նոր առաջարկ է անելու, որից «ուղղակի չեն կարողանալու հրաժարվել, եթե հրաժարվեն՝ կհայտնվեն քաղաքական լուսանցքում»։
Ըստ էության՝ խոսքը հետևյալի մասին է. Նիկոլն Ալիևից «դաբրոներ» ու «ստրախովկա» է ուզելու, որ Սահմանադրության փոփոխությունից հետո այլևս ոչ մի պահանջ ու նախապայման չի լինելու, ամենայն մանրամասնությամբ ներկայացնելու է թեման, իր համար որոշակի կոնգլոմերատ ապահովի ու կանգնի՝ հպարտ հայտարարի. «Էս էր ձեր ուզածը, դե կողմ քվեարկեք»։ Էդ, որ էսօր ասում է՝ «ճշտելու բան ունեմ, պիտի հստակեցնեմ, որ բոլոր հարցերին պատասխանեմ», ակնհայտ է, որ Ադրբեջանից ու Թուրքիայից է ճշտվելու։
Ըստ էության՝ իշխանությունը խոսում է ընդդիմությանը առաջարկ ներկայացնելու մասին, բայց միաժամանակ նախապես հայտարարում է, որ մերժումը քաղաքական լուսանցքում հայտնվելու է հանգեցնելու։ Այսինքն՝ առաջարկը ներկայացվում է ոչ թե որպես ազատ քաղաքական ընտրության հնարավորություն, այլ պարտադրանքի տրամաբանությամբ կառուցված երկընտրանք։
Ժամանակին ասում էի, որ հեռու չէ այն օրը, երբ, ինչպես 1920-ին Կարաբեքիրն էր հայտարարում, թե «Թուրքիան Հայաստանի անվտանգության երաշխավորն է», սրանք էլ են մի օր նույնն ասելու։ Ահա, եկել է այդ օրը. բացահայտ խոսում է, որ «պիտի ճշտեմ»։
Հ.Գ. Ի դեպ՝ էսօր Թուրքիայի Հանրապետության 103-րդ տարեդարձն է։ Այնտեղ տոնակատարություն է, ու Ռուբինյան Ռուբենի կազմակերպած էս ցիրկը, ոնց որ, լավ նվեր էր իրենց բարեկամների պետական տոնի կապակցությամբ»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան