«ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Որ Ազգային ժողովի մեծամասնությունը կապ չունի Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հետ, փաստ է, և այդ մասին լավագույնս տեղյակ է նաև Նիկոլ Փաշինյանը։
Հենց դրա համար էլ նա նախ շրջանառության մեջ դրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեզը, իսկ հիմա փորձում է ապացուցել, թե ինքն էր զգուշացնում։ Նա հո գիտի, որ իր քաղաքական ուժը վաղուց սպառել է իրեն և ի վիճակի չէ համարժեք արձագանքելու երկրի մարտահրավերներին։
Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած խայտառակ միջադեպի ամբողջ պատասխանատվությունը կրում են ոչ միայն ԱԺ-ում ներկայացված ՔՊ-ականները, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանը։
Ակնհայտ է, որ նրանք առանց Նիկոլի նույնիսկ շնչել չեն կարողանում, ուր մնաց՝ նման հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնեն և պատասխանատվություն ստանձնեն։ Այս մարդուն պետք է օգնել օր առաջ լքել վարչապետի պաշտոնը։ Նա վաղուց չի տիրապետում իրավիճակին»։

«Առաջարկը ներկայացվում է որպես պարտադրանքի տրամաբանությամբ կառուցված երկընտրանք»․ Արմեն Հովասափյան
1317:42
«Հասկանո՞ւմ եք ինչ նպատակ ունի իշխանական թևի անդադար կատաղի ագրեսիան»․ Արման Աբովյան (տեսանյութ)
2617:36
«ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը»․ Մանե Թանդիլյան
4217:30
«Եվս մեկ անգամ ընդգծում է պետական ինստիտուտի ղեկավարի պաշտոնի հետ անհամատեղելիությունը»․ Վարդուհի Սարգսյան
4317:18
«Բռնությանը բռնությամբ պատասխանելը տեղ-տեղ շատ տրամաբանված է»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
4917:12
«Երբ ասում էի՝ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, այսօրվա համար էր»․ Անի Սամսոնյան
4817:06
«Լավ էլ ուժեղ պահեցին իրենց, ա՛յ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն ա քյոթակել, դու սուս-փուս կուլ ես տվել»․ Լևոն Զուրաբյան
5417:00
«Իսրայելն ԱՄՆ-ից թույլտվություն է խնդրել Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար»․ #Kan
7816:55