«Անհրաժեշտ է ձևավորել խորքային փոփոխությունների նոր օրակարգ և իրականացնել»․ Սուրեն Պետրոսյան

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առնվազն վերջին 5 տարում
Միջազգային հարաբերությունները կարգավորվում են ոչ թե միջազգային իրավունքի, այլ բացառապես ուժային քաղաքականության շրջանակներում։
Հայաստանի իշխանությունը արտաքին և անվտանգային քաղաքականությունը փաստացի պատվիրակել է Ադրբեջանին և պատրաստ է անշեղորեն իրագործել Ադրբեջանի կողմից տրամադրվող յուրաքանչյուր օրակարգ՝ փաթեթավորելով այն «Խաղաղությամբ»։
ՀՀ-ն ունի ոչ թե ղեկավար, այլ կառավարիչ, որի միակ խնդիրը գլոբալ առումով ապահովելն է, որ հասարակությունը ցանկացած փոփոխության, նույնիսկ պետականության փաստացի կորստի դեպքում համակերպվի և մնա կառավարելի։
2020թ.-ից ի վեր, ներառյալ 2024 թ., Հայաստանի իշխանությունն ամեն տարի հանձնել է ռազմավարական նշանակության տարածքներ, քայքայել է պետականությունը, օրեցօր ավելի արմատական կերպով հրաժարվել պատմությունից և մերժել ինքնությունը։
ՀՀ իշխանությունն իր անզոր, ստորացած և նվաստացած ինքնությունը շարունակաբար պարտադրում է մի ամբողջ ազգի։
Եվ վերջիվերջո, իշխանությունը, առանց աչքը թարթելու, հանձնել է Արցախը՝ ցեղասպանության մատնելով սեփական ժողովրդին։
Ցանկը բնականաբար ամբողջական չէ։
Այս ամենը մեր իրականությունն է, որում ապրում ենք արդեն 5 տարի, և զարմանալի է, որ այսօր շատերը հանկարծ այնպես են ահաբեկվել, որ տպավորություն է ստեղծվում, թե նրանք հոգու խորքում ինչ-որ կերպ հավատում էին «խաղաղության» օրակարգին, բայց Ի. Ալիևի հայտարարությունից հետո խաղաղության պայմանագիր կնքելու և խաղաղության հասնելու հույսը վերջնականապես մարեց։
Շատերը սկսեցին ասել, թե ինչ պետք է աներ կառավարությունը այս իրավիճակում, կրկին ենթագիտակցորեն հավատալով, որ իշխանությունը ուզում է, բայց չի կարողանում և իրենց հեղինակավոր խորհուրդը շատ կարևոր է կառավարության կամ ժողովրդի համար։
Իսկ գերակշիռ մեծամասնությունը իշխանությանն անիծելուց բացի, մեղավոր ճանաչեց «անտարբեր» և «համակերպվող» ժողովրդին։
Սա խոսում է բացառապես նրա մասին, որ մեր քաղաքական վարքի հիմքում ընկած է բացառապես էմոցիան և ինֆանտիլիզմը, որտեղ չկա ռացիոնալության հատիկ, տեսլական և պատասխանատվություն, իսկ «ընդիմադիր» հայացքներ ունեցողների մեջ մրցավազք է, թե ով ավելի ճշգրիտ կկանխատեսի պետության վախճանը և հետո հաղթական կեցվածքով բոլորիս կհիշեցնի իր ճշգրիտ կանխատեսումը։
Մենք նման ենք ֆուտբոլային խաղի մեկնաբանների, որոնք չափազանց լավ մեկնաբանում են խաղը և նույնիսկ մրցում միմյանց հետ, թե ով ավելի պատկերավոր և լավ կմեկնաբանի, այնինչ իրական խաղի արդյունքները կախված են միայն խաղին մասնակցող ֆուտբոլիստներից և ոչ երբեք մեկնաբաններից։
Լուծումը մեկն է՝ ձևավորել խորքային փոփոխությունների նոր օրակարգ և ստանձնել այդ օրակարգը գետնի վրա իրականացնելու պատասխանատվությունը։
Հ.Գ.
Բովանդակային նոր օրակարգ, և ոչ թե բեմադրություն, կարող են ձևավորել միայն այն դերակատարները, որոնք դուրս կլինեն ներկա և նախկին իշխանությունների կապանքներից»։

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Աղոթքի նախաճաշ» միջոցառման պաշտոնական ընթրիքի ժամանակ (տեսանյութ)
3721:06
«ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին»․ Ռուբեն Մելիքյան
4020:54
«Կսպասեն՝ աժիոտաժը կանցնի, հետո կիմանանք, որ «վծիխարյա» սրան հետ են տվել». Կոնստանտին Տեր-Նակալյան
6419:48
Շվեյցարիայի նախագահը տարեվերջին կլքի Դաշնային խորհուրդը
14619:00
«Սա շարունակվող կապիտուլյացիա է»․ Ոսկան Սարգսյան
7317:36
«Սա բավական է՝ եզրակացություն կազմելու ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին». Տիգրան Աբրահամյան
8017:12
«Այս իշխանությունների մոտ ոչ միայն զիջումներն են միակողմանի, այլև՝ խաղաղությունն ու դրա խնամքը»․ Լիաննա Գասպարյան
7916:42
«Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում»․ Արտակ Զաքարյան
8016:24