«Հայաստանի քաղաքական շերտերում ծվարած են մի շարք նիկոլներ»․ Հայկ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեկնարկել է Հայաստանի համար որոշիչ ճակատամարտը։
Շատերը կենտրոնացել են միայն Ալիևի հայտարարության վրա, բայց եկեք բացենք բոլոր խաղաքարտերը:
Հայաստանի մի շարք քաղաքական շերտերում ծվարած են մի շարք նիկոլներ: Նրանց երազանքը մեկն է՝ լինել Հայաստանի մենեջերը: Ոչ նախագահ, ոչ վարչապետ, այլ հենց մենեջեր: Նրանք իրենց տեսնում են վիլայեթի խան, գուբերնատոր, կամ նահանգապետ: Կամ էլ՝ կախված է, թե որ մեկը ում դաշտում է:
Իրենք թքած ունեն Հայաստանի վրա, բայց որ շրջապատում տականք չերևան, դա կոծկում են՝ Նիկոլին հանենք- սկզբունքով:
Նրանք ամենքն ունեն որոշակի շփումներ իրենց վեկտորի վերնախավի հետ: Բայց եկեք հասկանանք, թե ովքեր են այդ վեկտորի վերնախավի անդամները: Դա էլ կախված է վեկտորից՝ դեսպաններ, հիմնադրամներ, որևէ պետական սեկտորի վերնախավի հետ տալ-առնելիք ունեցող բիզնեսմեններ, ովքեր վիզ են վեկալել Հայաստանը: Ի դեպ պետական սեկտոր ասվածը հարաբերական է, առկա են տարբեր աշտարակներ, տարբեր նպատակներով:
Հասկանալով Հայաստանին սպասվող նոր աղետը, իրենք ունեն երկու տարբերակ: Լավ տարբերակը՝ փոխել իշխանությունը և նվիրել ֆինանսավորողներին, կամ էլ տապալել ու փող աշխատել:
Ոմանք երբեմն խնդրում են իրենց տերերին թույլ տալ իրենց ևս քննադատել, կամ քննադատել բոլորին, որ շատ պալիտ չլինեն:
Սա իրական պատերազմ է, որին անտարբեր լինել հնարավոր չէ: Հայաստանի ապագայի համար սպասվող ճակատամարտից առաջ պետք է մաքրել թիկունքը, հակառակ դեպքում կլինի ինչպես շատ է եղել՝ ուժեղ տղերքի դիակների վրա առաջ կգան թիկունից հարված հասցրած տականքները:
Այս ճակատամարտում շատ բան չի ներկայացվում հանրությանը, քանի որ դա ավելի բարդ է ընկալել, քան այն ինչ պետք է: Աշխարհի տարբեր վեկտորների քաղաքական անատամ սելեկցիոն բաժինների աշխատանքը թույլ է տալիս ժամանակ շահել և քանդել մենեջերների հաստիքին CV-ները պատրաստածներին»։

«Հեշտ չէ ընդունել, որ ապրում ես ատոմային գերտերությունում, որի վրա ուկրաինական ինչ-որ դրոններ են ընկնում»․ Վլադիմիր Հովհաննիսյան
014:12
«Գործողությունն ուղղված է ոչ միայն Ծառուկյանի դեմ, այլև՝ ՀՀ տնտեսության». Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
1414:06
«Ռուբիոյի հետ հանդիպումը կկայանա վաղը»․ Լավրով
7013:34
«Սա քաղաքական հետապնդում է՝ ուղղված Նարեկ Կարապետյանի գործունեությանը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5713:00
«Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ Սարգսյան (տեսանյութ)
6212:48
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը (տեսանյութ)
4212:42
Լավրովն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
8012:42
«Շատերի համար նա դարձել է քաղաքական հետապնդման խորհրդանիշ»․ Վահագն Սարոյան
5112:30