Ի՞նչ սկանդալի մեջ է հայտնվել ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին․ «Ժողովուրդ»
![]() 258 Շաբաթ, 11 հունվարի, 2025 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու» արտահայտությունը մտել է մարզեր, շոուներ է բեմադրում Արփինե Սարգսյանի գլխավորությամբ: Այս անգամ մարզում «Ճռիկ-վռիկներ» էր արել ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի բոլորին հայտնի Նովոյի որդին, որին, շոու բեմադրելով, ձերբակալել էին, իսկ ավելի ուշ բաց թողել։ Ըստ մամուլի տեղեկությունների ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի Նովոյի որդին, գազագողության սկանդալի մեջ է հայտնվել։ Խոսքը Նովոյին պատկանող մի քանի գազալցակայանների շուրջ բարձրացրած աղմուկի մասին է, որը, ըստ մամուլի հրապարակումների, կապվում է դեպի Հայաստան գազամատակարարման ընդհանուր մագիստրալից գազագողության և իրար հակասող հարկատուրքերի փաստաթղթերի հետ. դրանք տրամադրվել են ՊԵԿ-ին՝ տեսուչների բացահայտումերից ու վերջինիս ընկերությանը պատկանող գազալցակայաններից մեկի կապարակնքումից հետո։ Նովոյի «արտոնյալ» գազագողության մասին մամուլը մի քանի անգամ հրապարակումներ արեց, ընդ որում գրվել է, որ «Գազպրոմ Արմենիայից» զեկուցել են Մոսկվա, իսկ հետո այնտեղից հրահանգներ ստացել, որ իրավապահների միջոցով խնդրին լուծում տան։ Սայլը տեղից չի շարժվել, սակայն Հայաստանի «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությունից դիմել են ուղիղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, իսկ հետո դիմումներ են ուղարկվել ՆԳ այն ժամանակվա նախարար Վահե Ղազարյանին, ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին և ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին։ Նկատենք, որ երեկվա կարճատև ձերբակալումը եղել է ոչ թե գազալցակայանի հետ կապված ենթադրյալ ապօրինի գործունեության կամ հովանավորչության հնարավոր կապերի բացահայտման պատճառով, այլ թիկնազորով շրջելու ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածով»: Մանրաասները՝ թերթի համարում։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
