«Դպրոցի տնօրենին տուգանել էին, քանի որ նա չգիտեր բժշկություն». Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառումը. «Դպրոցի տնօրենին տուգանել էին, քանի որ նա չգիտեր բժշկություն:
2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դպրոցում կատարում է ստուգում, որտեղ միակ թերությունը լինում է այն, որ խոհարարը սահմանված կարգով ներկայացրել է սանիտարական գրքույկ,որտեղ բժշկական հանձնաժողովի եզրակացություն մասում հանձնաժողովի պատասխանատուի կողմից կատարված էր գրառում «թույլատրվում է աշխատել մինչև 02.03.25», որը կնիքված էր Բժշկական կենտրոնի կնիքով։ Պարզվել է, որ խոհարարի քիթըմպանից առանձնացվել է ստաֆիլոկոկ և ըստ տեսչական մարմնի՝ դպրոցի տնօրենը պարտավոր էր կարդալ «Staphylococcus aureus» գրառումը և դնել ախտորոշում։ Դպրոցի տնօրենը տուգանքի որոշումը վերադասության սկզբունքով բողոքարկում է և մենք միասին գնում ենք տեսչական մարմին, որտեղ իրավաբանական վարչության պետի պաշտոնակատարը իրեն պահում է մեղմ ասած՝ վատ, իր մասնագիտական տկարությունը փորձում է քողարկել ամբիցիաների և պաշտոնյային ոչ վայել արտահայտությունների տակ։ Մի խոսքով, ասում է «ես որոշել եմ ու վերջ»․․․․3 ժամ անարդյունավետ քննարկումից հետո պահանջեցի հանդիպում նորանշանակ պետի հետ, որը խնդիրը լսելուց հետո որոշեց հարցում ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն՝ պարզելու, արդյոք տնօրենը պսրտավոր էր կարդալ «Staphylococcus aureus» գրառումը և դնել ախտորոշում։ Եվ ահա ՀՀ ԱՆ- պատասխանում է , որ տվյալ իրավախախտման պատասխանատուն բացառապես Բժշկական կազմակերպությունն է( դրա մասին հաջորդիվ), որի հիման վրա «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշումը բեկանվում է։ Սա մի դեպք է հազարներից, երբ տուգանվում են անմեղները, որովհետև այդպեդ են ուզում ինչ որ պաշտոնյաներ։
Հուսով եմ այս դեպքը կլինի նախադեպ․․․․․․
Հ․Գ․ Իմ հերոս հարկատուներ, եթե հայտնվել եք այպիսի իրավիճակում, սիրով Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ պատրաստ է աջակցելու։
Հ․Հ․Գ․ Հարգելի պաշտոնյաներ, կրթվեք, կրթվելը ոչ միայն նորաձև է, այլ կարևոր ուրիշների կյանքը չփչացնելու համար․․․․
Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան, ՀՀ կառավարություն
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին,
կրթվելը նորաձև է»:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
73006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
79304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
82603.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
104330.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
118626.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
128724.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
137523.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
148120.10.2026, 22:48