«Սրանք այդպես էլ չհասկացան, որ համագործակցությունները պետք է լինեն հանունի գաղափարով, ոչ թե ընդդեմի». Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես սպասում եմ, որ ՔՊ-ից ինչ-որ մեկը էյֆորայի տակ դուրս գա ու հրապարակային հայտարարի, որ ԱՄՆ-ի հետ ստորագրվող փաստաթուղթն ավելի կարևոր էր, քան Արցախյան հերոսամարտը։
Նկատենք, որ այդ կասկածելի խմբակում, էյֆորիայի գերդոզավորումը տալիս է արժեքանորմային մուտացիաներ։
Ինչ վերաբերում է փաստաթղթին, սրանք այդպես էլ չհասկացան, որ համագործակցությունները պետք է լինեն հանունի գաղափարով, ոչ թե ընդդեմի, որ դրանք պետք է ավելի շատ օգտակար լինեն, քան վնասեն, որ դրանք չլինեն ի հակակշիռ մեկ այլ պետության կամ մեկ այլ ռազմավարական գործընկերոջ։
Հիմա հարց՝ Հետխորհրդային երկրներց ո՞ր երկրներն ունեն ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործակցության փաստաթուղթ... Ասեմ՝ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Հայաստանն էլ այսօր կստորագրի ու կմիանա Ուկրաինայենց ընտանիքին։
Ի դեպ Վրաստանում ԱՄՆ-ն դադարեցրել է այդ «ռազմավարական խարտիայի» փաստաթղթով պայամանավորված ծրագրերը՝ Վրաստանում վերջին զարգացումներով պայմանավվորված։
Հայաստանում էլ փաստաթուղթ ստորագրելու էյֆորիան մի կողմից, խոհարար-հեծանվորդի հրապարակային պատերազմի վերաբերյալ տեքստին ու տրամադրություններին աստիճանաբար հանրությանն ադապտացնելու դրսևորումները մյուս կողմից, մեզ լավ բաներ չեն խոստանում»:

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
3907:24
«90-ականներ վերադարձը գրեթե երաշխավորված է». Դերենիկ Մալխասյան
9602:06
«Հանրային տիրույթում աղավաղվում է մեր լեզուն». Խաչիկ Աբաջյան
106Երեկ, 23:42
«Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը Նիկոլ Փաշինյանին սպառնում է, որ «այդ այծն» այլևս չլողա «իրենց Գյոյչայում»». Մհեր Հակոբյան
118Երեկ, 23:24
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց
112Երեկ, 22:48
Պուտինը Ашан-ի և Nestlé-ի ակտիվները փոխանցում է ժամանակավոր կառավարման
183Երեկ, 22:31
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր
86Երեկ, 22:24
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
164Երեկ, 22:18