«Ցանկանո՞ւմ եք կոսմետոլոգիական ծառայությունները կարգավորել, սկսեք ձեզնից». Ծաղիկ Վարդանյան

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր ԱՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հնչած կոսմետոլոգիական ծառայությունների վերահսկողության և դրան հարակից հարցերի վերաբերյալ ներկայացնում եմ պարզաբանում.
Կապել կոսմետոլոգիական գործունեության վերահսկողությունը նրա հետ, որ 2025թ-ից այլևս «անժամկետ» լիցենզիաները փոխվում են ժամկետայինի՝ «հինգ տարի» ժամկետով, ընդամենը բառախաղ է, բացատրեմ, նախ լիցենզիայի փոփոխվող պահանջներն ու պայմանները կազմակերպություններն առանց դրա էլ պարտավոր են կատարել, իսկ դրա հսկողությունը իրականացնում է համապատասխան տեսչական մարմինը: Ի հավելում դրան արձանագրենք, որ լիցենզիան ընդամենը միջավայրի մինիմալ պահանջ/պայմաններն է պարտադրում, որը որակյալ մասնագիտական աշխատանքի նախասկիզբն է:
Լրագրողի հարցը տեղին էր, այո, Երևանում և այլ տարածքներում բազմաթիվ «կոսմետալոգիա» կոչվող կենտրոններում առանց լիցենզիայի իրականացնում են ներարկումներ, ներմաշկային միջամտություններ, կիրառում են սարքեր, որոնց ազդեցությունը, աշխատանքի որակավորումը ՀՀ-ում բացակայում է:
Հենց չլիցենզավորված ներարկումներ իրականացնողների հետ պայքարի հարցին պետք է պատասխանի լիազոր մարմինը և մտահոգվի հեպատիտ B, C, ՄԻԱՎ-ի անկառավարելի տարածվածության ռիսկի համար, սակայն այդ մասով պատասխան չհնչեց, շրջանցվեց իրական խնդիրը:
Հայտնում են, որ «խստացվել են լիցենզիայի պահանջները», կրկնում եմ, լիցենզիան ընդամենը միջավայրի ձևավորման խնդիրն է լուծում, մինչև հիմա հստակեցված չէ ամբողջական, թե ո՞ր կոսմետոլոգիական միջամտություննեը, պրոցեդուրաներն են բուժական կոսմետոլոգիա համարվում՝ որը էսթետիկ:
Եվ առհասարակ, խնդիրը նրանումն է, որ որպես լիազոր մարմին, ՀՀ առողջապահության նախարարություն՝ ինչպե՞ս եք պայքարելու չլիցենզավորված կոսմետոլոգիական ծառայություններ իրականացնողների դեմ:
Ինչ վերաբերվում է լիցենզիաների կասեցնելուն, ապա այն օրենքով սահմանված նորմ է և կիրառվում է անհիշելի ժամանակներից: Հավելեմ, որ դա դադարեցում չէ, այլ կասեցում, որը կարող տևել օրինակ՝ 1 կամ 2 ամիս: Սա այն գործիքը չէ, որ կարգավորի ոլորտը:
Շատ հմտորեն շրջանցվեց «չգրանցված դեղերի» կիրառումը կոսմետալոգիայում հարցը: Այն որ չգրանցված դեղերը ամենուրեք են օգտագործվում կոսմետալոգիայում և ավելին ասեմ՝ դրանք փիառի կոմպոնենտ են հանդիսանում, դա անհերքելի է: Բայց այս խնդիրը ո՞նց կարող է մտահոգել մի թիմի, որանք հիմնահատակ խառնել են դեղերի շուկան՝ հանուն սեփական բիզնեսների բարգավաճման:
Շատ լավ հարց հնչեց՝ կոսմետոլոգիական ծառայություններ իրականացնող անձնակազմը պետք է ունենա՞ բժշկական կրթություն, պարտադիր է այդ կրթությունը:
Այո, պարտադիր է բուժական կոսմետոլոգիայի համար, սակայն նորից եմ կրկնում, ՀՀ-ում քայլափոխի ոչ մասնագետ մարդիկ ներակումներ են անում, ֆիլերներ, բոտոքս և այլն:
Առաջարկ.
Ցանկանո՞ւմ եք իրականում կոսմետոլոգիական ծառայությունները կարգավորել, սկսեք ձեզանից, կատարեք ինքնամոնիտորինգ, ասել կուզեմ անկեղծորեն արձանագրեք դուք՝ ձեր թիմի անդամները, ո՞ւմ մոտ եք գնում կոսմետիկ ներարկումների, այդ անձիք բժշկական կրթություն ունե՞ն:
Ինքնամոնիտորինգի արդյունքները ներկայացրեք ձեր ղեկավարությանը՝ Նիկոլ Փաշինյանին։ Բոլորդ կհասկանաք, որ անհույս է, ոչինչի փոխվի....
Հ.Գ. Հասկանալի է, որ ըստ էության ոչինչ չի փոխվելու: Բայց գոնե ուշադիր եղեք ձեր գերատեսչությունից դուրս եկող գրավոր պատասխանների նկատմամբ և մազահեռացումը՝ էպիլացիան մի ներկայացրեք որպես բժշկական միջամտություն և որ պատադիր պետք է բժշկական կրթությամբ անձը այն իրականացնի:
Գոնե գոյություն ունեցող սակավ իրավական ակտերի ամրագրածը մի հերքեք:
Ես եմ ամանչում....»:

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
15100:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
380Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
30518.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
30418.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
77015.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
101413.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
305613.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
200812.08.2026, 23:18