««ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի ընդունմամբ սկսվելու է մի անպտուղ գործընթաց»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Յո՞ երթաս»․
Կարծում եմ, 2024 թվականը շրջադարձային էր եվրոպական քաղաքականության համար. Ծայրահեղ աջ ուժերի ալիքը, որը սկսեց թափ հավաքել նախորդ տասնամյակում, 2024թ-ին վերածվեց շոշափելի ալիքի։
Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ արմատական աջ կուսակցությունները ոչ միայն ստանում են զանգվածային աջակցություն, այլև ստանում են պետություններ կառավարելու իրական հնարավորություններ։
Առաջին հայացքից այս միտումը կարող է տագնապ առաջացնել՝ այլատյացության աճի, լիբերալ արժեքների էրոզիայի, հակամիգրացիոն հռետորաբանության ուժեղացման և այլ տեսքով։ Այնուամենայնիվ, արժե մտածել այս տեղաշարժի պատճառների մասին։ Եվրոպան, վերջին տարիներին բախվելով տնտեսական, միգրացիոն, անվտանգային և մշակութային ճգնաժամերին, պատասխաններ է փնտրում։ Եվրոպական երկրների շատ քաղաքացիներ զգում են, որ իրենց ձայնն այլևս չի լսվում, և որ գլոբալիզմի ու բազմամշակութայնության պատճառով Եվրոպայիում քայքայվում է ազգային ինքնությունը:
Նման պայմաններում աջակողմյան արժեքներին վերադարձը կարելի է ընկալել որպես եվրոպական ինքնությունը պահպանելու փորձ։ Ազգային պետության մոդելները, որոնք որպես այլընտրանք ԵՄ համաեվրոպական բյուրոկրատիայի և լիբերալ-գլոբալիստական մոդելին, առաջ են քաշվում աջակողմյան կուսակցությունների կողմից, եվրոպացիներին առաջարկում են ազգային պատկանելության և սեփական շահերի նկատմամբ վերահսկողության զգացում:
Հարկ է նաև ընդգծել, որ այս գործընթացները միատեսակ ու միանշանակ չեն: Կա որոշակի տարբերություն Իտալիայում Ջորջի Մելոնիի պրագմատիկ մոտեցման և Ավստրիայում Հերբերտ Քիքլի կամ Գերմանիայում Ալիս Վայդելի արմատական հռետորաբանության միջև: Եվրոպայի ապագան, իմ կարծիքով, կախված է լինելու նրանից, թե աջակողմյան ուժերի որդեգրած ուղիներից ո՞րն է լինելու գերիշխողը:
Այսօր ապագայի համար հարց է նաև, թե արդյոք կպահպանվի՞ հավասարակշռությունը եվրոպական ավանդութային արժեքների և արդիականության, ազգային ինքնության և մարդու իրավունքների հարգման միջև: Այս հարցի պատասխանը ապագայում կորոշի, թե արդյոք 2024 թվականը եվրոպական պատմության մեջ կգրանցվի որպես զուտ ինքնության վերածննդի սկի՞զբ, թե՞ կվերածվի համաշխարհային զարգացումներից ժամանակավոր մեկուսացման ու բաժանման քայլի:
«Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է մի անպտուղ գործընթաց, որը վնասելով առկա ռազմավարական շահերին ու աշխարհագրական-անվտանգային առանձնահատկություններին՝ մեծ հավանականությամբ ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին:
Հարց է նաև, թե ինչպիսի՞ տեսք և առաջնահերթություններ է ունենալու Եվրոպական Միությունը մի քանի տարի հետո, եթե իհարկե պահպանի իր այսօրվա կառուցվածքն ու ներգրավվածությունը արևելյան գործընկերության և ընդլայնման հարցերում»:

«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
8103:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
8102:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
16900:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
199Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
190Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
122Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
227Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
116Երեկ, 16:24