«Ուշագրավ է՝ Փաշինյանի այցի մասին հայտնի դարձավ Արամ Ա-ի բանագնացի հետ հանդիպումից հետո». Հակոբ Բադալյան
![]() 314 Կիրակի, 19 հոկտեմբերի, 2025 թ., 00:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հայտնի է դարձել, որ վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ը մեկնում է Վատիկան, որտեղ նա կմասնակցի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն 14-րդ Պապի հանդիսապետությամբ: Ինչ խոսք, բավականին տխուր պատկեր է, երբ Հայաստանում բանտարկելով Արքեպիսկոպոսներին, Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սուրբ Աթոռ՝ մասնակցելու Կաթոլիկ եկեղեցու ծիսական արարողությանը: Տխուր, ու նաև խորհրդանշական պատկեր է, որն առնվազն առաջացնում է հարց՝ իսկ արդյո՞ք այն, ինչ կատարվում է ՀԱԵ շուրջ, Սուրբ Պետրոսի հրապարակում լինելիության գինն է: Սա պարզապես հռետորական հարցադրում է: Միայն թե շատ ուշագրավ է, որ փաստորեն Նիկոլ Փաշինյանի Վատիկան այցի մասին հայտնի է դառնում այն բանից հետո, երբ նրան հյուր էր եկել մեկ այլ արքեպիսկոս՝ Անթիլիասից, Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի բանագնացը, որը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և նրան էր փոխանցել Արամ Առաջինի օրհնությունը: Իհարկե Անթիլիասը տարածեց նաև հաղորդագրություն, որ հանդիպմանը Շահան Արքեպիսկոպոսը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել նաև Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականության ձերբակալությունների վերաբերյալ մտահոգություններն ու դատապարտումը: Այդուհանդերձ, հաղորդագրությունները, թերևս, քիչ բան են ասում, թե Շահան Արքեպիսկոպոսի «շուրթերով» Նիկոլ Փաշինյանի ականջին ինչ է շշնջացել Արամ Վեհափառը, որը նաև եկեղեցիների համաշխարհային Խորհրդի նախագահն է և բավականին սերտ աշխատանքային հաղորդակցություն ունի Վատիկանի հետ էլ: Հիշեցնեմ, որ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 15-16-ին Վատիկանում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որն իր այցի ընթացքում հանդիպել էր Լևոն 14-րդ Պապի հետ: Գուցե ավելորդ չէ նկատել նաև, որ անցնող օրերին Վատիկանում էր նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, որը ծանոթանում էր Վատիկանին պատկանող ժառանգության ռեստավրացիոն աշխատանքներին, որոնց մի մասը հովանավորում է նրա ղեկավարած Հեյդար Ալիև հիմնադրամը: Հետաքրքիր է, իսկ Մեհրիբան Ալիևան մնալու և մասնակցելո՞ւ է Սուրբ Պետրոսի հրապարակում կայանալիք սրբադասման արարողությանը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
