Կիրակի, 19 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Սուրբ Աթոռ

Ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Սուրբ Աթոռ
184
Երեկ, 23:36

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Սուրբ Աթոռ գործուղելու մասին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»․

Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2025 թվականի հոկտեմբերի 18-20-ը աշխատանքային այցով Սուրբ Աթոռ
(Վատիկան) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր
Գրիգորյանի վրա:
3. Սուրբ Աթոռ մեկնող Հայաստանի Հանրապետության կառավարական
պատվիրակության կազմում ընդգրկել նաև Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բորիս Սահակյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Սուրբ
Աթոռ (Վատիկան) գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի
կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
2
1) Նիկոլ Փաշինյանի, Նազելի Բաղդասարյանի, Կարեն Գասպարյանի,
Արմեն Խաչատրյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի և Տիգրան
Մեհրաբյանի օրապահիկի, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի
պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց գիշերավարձի, ինչպես նաև
պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ
կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝
կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2025 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ԵրևանՀռոմ, իսկ հոկտեմբերի 20-ին՝ Հռոմ-Երևան երթուղով։
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի
նախագահին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը
կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Պետական գույքի կառավարում» ծրագրի
«Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ
ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին: