«Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառումը. «ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՆԱԽԱԳԻԾԸ, ՈՐԻ ԹԻՐԱԽԸ ՆՈՐԻՑ ԲԺԻՇԿՆԵՐՆ ԵՆ
ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվեն այն արատները կամ հիվանդությունները, որոնց առկայության դեպքում բուժաշխատողները չեն կարող զբաղվել մասնագիտական գործունեությամբ։ Մինչ այդ բժիշկները Կառավարության 347 Ն որոշման համաձայն անցնում էին հետազոտություններ՝ թերապևտի, մաշկավեներաբանի, քիթ-կոկորդ-ականջի մասնագետի զննում, հետազոտություններ՝ տուբերկուլյոզի, սիֆիլիսի, աղիքային վարակիչ հիվանդությունների, հելմիթակրության, քիթ-ըմպանի ախտածին ստաֆիլոկոկի նկատմամբամար և բացասական արդյունքի դեպքում շարունակում աշխատել: Այս նոր կարգավորման դեպքում ավագ բուժաշխատողները պետք է հետազոտվեն հոգեկան հիվանդությունների առկայության/ բացակայության համար: Ստացվում է մի իրավիճակ, որ նախագիծը ընդունելուց հետո բժշկական հիմնարկների տնօրենները ստիպված են լինելու բոլոր բժիշկներին ուղարկել հոգեբույժի խորհրդատվության և բժիշկները ստիպված են լինելու իրենց հոգեկան առողջ լինելը փաստել տեղեկանքով: Նաև հասկանալի չէ, այդ տեղեկանքը քանի տարին մեկ պետք է ներկայացնել և ով է վճարելու այդ տեղեկանքի համար»։


«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
35617.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68413.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76912.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86910.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
106007.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105407.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100707.09.2026, 09:24