«Ծրագրավորողները կհասկանան, թե ինչ մակարդակի զավեշտի մասին է խոսքը». Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փոխքաղաքապետն ասում է՝ տոմսերի կարճ ժամանակային սահմանափակում ենք դրել, որովհետև հակառակ դեպքում ծրագիրը կկախի։ Ծրագրավորողները կհասկանան, թե ինչ մակարդակի զավեշտի մասին է խոսքը։
Բա խոսքով հեսա-հեսա աշխարհի թոփ ՏՏ երկրների շարքը մտնող երկրում ինչի՞ չի ստացվում պարզ՝ միջինից ցածր բարդության համակարգ ծրագրավորել։ Կարո՞ղ ա վիշապ խեղդելը հայրենի ՏՏ-ի մոտ միայն խոսքով ա լավ ստացվում։ Վերջերս էլ պաթոսի նոր ձև են գտել. ոչ հայաստանյան միջավայրում ստեղծված ընկերություններին ներկայացնում են՝ որպես հայկական, օրինակ՝ ServiceTitan-ը։ Բա վարչապետը գիտի՞, որ դուրս եք գալիս իրական Հայաստանի շրջանակներից։
Միջավայրը զարգանում է, երբ այդ միջավայրում առկա են լինում 2 գործոններ՝ Խնդիրների բարձրաձայնում և Կոնցեպտուալ միտք։ Հայրենի ՏՏ-ում ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը չկան, փոխարենը լիքը կենացային-մոտիվացիոն խոսք։
Վերջերս փակվեց Menu.am-ը, Yandex-ը հետևողականորեն փոխադրումների շուկայից դուրս է թողնում տեղի խաղացողներին։ Համոզված եմ, եթե դրսի բանկերից մտնեն հայկական շուկա, ապա բանկերն էլ են նույն վիճակի մեջ ընկնելու։ Բա մտածե՞լ եք, ինչու է այդպես։
Ինչ որ ասում եմ՝ մեզ էլ է վերաբերվում՝ Zangi-ին։ Տարիների տիտանական աշխատանք եմ տարել, որ լուծեմ միջավայրից եկող խնդիրներ, որոնք այլ միջավայրերում ուղղակի չկան։
Երկիրը գործով կառուցելու փոխարեն, երբ գերակայությունը տրվում է խոսքին, արդյունքն էլ այսպիսին է լինում»։

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
5503:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
6001:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
8400:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
15100:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
93Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
105Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
109Երեկ, 18:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
116Երեկ, 17:24