«Այն, ինչ հնչելու է ազերական դատարանից, սուտ է և կորզված դաժան կտտանքների միջոցով»․ Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հունվարի 17-ին սկսվելու է Ադրբեջան ահաբեկչական խմբավորման հերթական հոգեբանական տեռորը հայերի դեմ:
Հայաստանում ու սփյուռքում բոլորը պետք է պատրաստ լինեն, որ ինչ հնչելու է ազերական այսպես կոչված դատարանից սուտ է, կեղծ և կորզված դաժան կտտանքների միջոցով:
Պետք է պատրաստ լինել, որ այդ ստերը վերցնելու են Հայաստանի դավաճանները և Հայաստանում ճշմարտության տեղ սղցնեն: Ուրեմն չհավատալ 44 օր ստերով 5000 հոգի սպանած, քաղաքացու վրա թքող արցախաֆոբներին:
Հայաստանում ու սփյուռքում յուրաքանչուրը պետք է ընկալի, որ ինչ դուրս է գալիս ահաբեկչական Ադրբեջան խմբավորումից և նրա Քաղաքացիական պայմանագիր ջոկատից, միայն ու միայն ուղղված է մարդկության դեմ՝ տեռորիզմն աշխարհում ծաղկեցնելու նպատակով:
Ուրեմն, ամուր նյարդեր պահպանելով՝ չհավատալ որևէ բանի, որը դուրս է գալու հայ պատանդների դեմ դատավարություն կոչվող հերթական տեռորիստական ակտից:
Ադրբեջանի ահաբեկչական ակտին զուգորդելու է Հայաստանից նոր տարածքների հանձնումը, և Ադրբեջանի դատերի մյուս իմաստն է, որ ուժ չգտնեն հայերը տարածքները հանձնելուն դիմադրելու:
Անկախ նրանից, թե ինչ է եղել նախորդ տարիներին ուժ պետք է գտնել:
Պատանդների ազատությունը պորտալարով է կապված մեր ազատության հետ»:

«Քանի Լաձիմիր Լաձիմիրիչը կա, Նիկոլն ուտելու է՝ ինչ ուզի, ոնց ուզի». Արա Արայան
3422:30
«Որտե՞ղ է սխալվում Ռուսաստանը»․ Արմեն Պետրոսյան
7317:42
«Փաշինյանը ցանկանում է օգտվել ԵԱՏՄ-ի արտոնություններից, մինչև ՀՀ-ին կհրավիրեն ԵՄ»․ Մեդվեդև
11117:23
«Եվրոպացիների օգնությամբ վերընտրվելուց հետո բալալայկան ձեռքը կվազի Մոսկվա»․ Միհրան Հակոբյան
7717:00
«ՀՀ-ում ՌԴ դեսպանը Մոսկվայում է». Զախարովա
11516:47
«Երբեք այսքան ատելություն չի եղել գործող իշխանությունների նկատմամբ»․ Սայաթ Շիրինյան
5616:30
«Առաջիկա 20-30 տարում ՀՀ-ն չի կարող ԵՄ անդամ դառնալ. Փաշինյանն ինչո՞ւ է եվրոպական խաղեր տալիս». Ոսկան Սարգսյան
5516:18
«Իրանն ԱՄՆ-ի հետ վնասի փոխհատուցման մեխանիզմի հարցն է քննարկում»․ Բաղայի
8316:11