«Դատական նիստին ոչ մի լրագրող, ՀԿ կամ ընտանիքի անդամ ներկա գտնվելու հնարավորություն չի ստացել»․ #Le Figaro
96 Այսօր, 14:42 Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Բաքվում մեկնարկած արցախցի գործիչների դատավարություններին՝ նշելով, որ ձերբակալությունից 15 ամիս անց հայ քաղբանտարկյալները կանգնել են ռազմական դատարանի առաջ՝ «ահաբեկչության», «անջատողականության» և «ռազմական հանցագործությունների» մեղադրանքներով։ Պարբերականը զրուցել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերի հետ, որն արդեն իսկ մեծաթիվ խախտումներ է մատնանշել։ Le Figaro -ն գրում է, որ «ազգային անվտանգության» անվան տակ ամենայն գաղտնիության պայմաններում անցկացված այս նախնական դատական նիստին ոչ մի լրագրող, հասարակական կազմակերպություն կամ ընտանիքի անդամ ներկա գտնվելու հնարավորություն չի ստացել: Նրանք դժգոհությամբ արձանագրում են, որ մեղադրյալները կանգնում են ռազմական դատարանի առաջ, մինչդեռ նրանցից մի քանիսը երբեք համազգեստ չի կրել։ Վերջապես, նրանք մտահոգված են ադրբեջանական դատական համակարգի անկախության և անկողմնակալության բացակայությամբ, հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ Freedom House հասարակական կազմակերպությունը 2023 թվականին նախազգուշացրել էր դատական համակարգի նկատմամբ ադրբեջանական վարչակարգի սահմանած «ամբողջական վերահսկողության» մասին: Մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը, որը ներկայացնում է Ռուբեն Վարդանյանի շահերը, արձանագրում է, որ մինչև դատավարությունն սկսվելն արդեն իսկ արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ՝ միջազգային իրավական նորմերի կոպտագույն ոտնահարումով: Վարդանյանի փաստաբանը կարողացել է հասանելիություն ստանալ իր պաշտպանյալի գործին դատավարության մեկնարկից միայն մեկ շաբաթ առաջ: «Իշխանությունները դա հիմնավորել են՝ վկայակոչելով պետական գաղտնիքը»,- պարզաբանել է նա։ Պարբերականը նշում է, որ 2020 թվականի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգնելու նպատակով Ռուսաստանից ժամանած բարերար Ռուբեն Վարդանյանը 2022 և 2023 թվականներին Արցախում ծավալած գործունեությամբ միջազգային լրատվամիջոցների ուշադրությանն արժանանալու պատճառով հայտնվել է Բաքվի թիրախում։ «Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան ցմահ ազատազրկում է սպառնում»,- մատնանշում է նրա փաստաբանը։ Թափանցիկության տոտալ բացակայության պայմաններում 15 ամիս կալանքից հետո Ռուբեն Վարդանյանի հարազատները նշում են, որ «մեծապես անհանգստացած են նրա առողջության համար»: Ընտանիքը նրա մասին որոշ տեղեկություններ է ստացել միայն Կարմիր խաչի միջնորդությամբ իրականացված մի քանի հեռախոսազանգերի ընթացքում: Չի թույլատրվել տեսակցել ձերբակալվածին, ընդ որում՝ դա արգելվել է նույնիսկ փաստաբանին, որին ևս չեն թույլատրել այցելել իր պաշտպանյալին։ |
«Իշխանավորները կամ անճար են, կամ՝ դավաճան»․ Հրայր Ուլուբաբյան (տեսանյութ)
6216:00«Բաքվում բռնի պահվող գերիների մասին բացասական արտահայտվողներ, դուք շատ լուրջ խնդիր ունեք ձեր իսկ գլխում»․ Վիլեն Գաբրիելյան
10315:36Վահրամ Սահակյանի դեմ քրեական գործ է հարուցվել
9315:00«Դատական նիստին ոչ մի լրագրող, ՀԿ կամ ընտանիքի անդամ ներկա գտնվելու հնարավորություն չի ստացել»․ #Le Figaro
9214:42«Ադրբեջանցին հորինված Խոջալու է ողբում, ՀՀ իշխանությունը Բաքվի ջարդերը չի հիշում»․ ակցիայի մասնակից (տեսանյութ)
10114:06«Հանրային տրանսպորտի թանկացման սոցիալական հետևանքները»․ Սարգիս Տեր-Եսայան
9513:42Ակցիա՝ Բաքվում հայերի կտորածի 35-րդ տարելիցի կապակցությամբ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
12213:06«Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ»․ «Սրբազան պայքար»
10412:54