Շաբաթ, 18 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա»․ Սամվել Ֆարմանյան

«Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա»․ Սամվել Ֆարմանյան
157
Այսօր, 15:12

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա:
Չկա այդ հանրապետության գաղափարական առանցքը՝ Արցախը: Կորել են այդ հանրապետությանը վերագրված իմաստները: Սասանվել են այդ հանրապետության հերոսները: Դեֆորմացվել կամ իսպառ գոլորշիացել են այդ պետության արժեքները: Կազմաքանդվել են դրա հաստատություններն ու կառույցները: Արժեզրկվել է այդ պետության մասին մեր հիշողությունը: Նոր սերունդը մերժել է այդ պետությունը:
Հայաստանն այլևս չի լինելու նախկինը: Չգիտակցել ելակետային այս հանգամանքը, նշանակում է չհասկանալ մեզ հետ տեղի ունեցածն ու ունեցողը:
Պետք է ուժ գտնել նախ վերապրելու այս մեծ շրջադարձը: Բանաձևելու մեր համատեղ գոյության ու պետության քաղաքական իմաստը: Ըմբռնելու ու արժանապատվությամբ իմաստավորելու տեղի ունեցողը՝ մեռնում է 3-րդը, ու նրանից պետք է ծնել 4-րդը»:

Աղբյուրը`   Սամվել Ֆարմանյան