«Թուրքիան, խորանալով Սիրիայում, կարող է թակարդի մեջ ընկնել»․ Սամվել Ասլիկյան
134
Այսօր, 16:48
ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տեսնես, որ հրեանների և թուրքերի միջև բախում լինի, հայերն ու՞մ կաջակցեն: ? Սա որպես հումոր, բայց այդ բախման տեսլականն այդքանն էլ ֆանտաստիկայի ժանրից չի: Առհասարակ Թուրքիան, ինչպես Ռուսաստանը, արգելակներ չունի իր ծավալապաշտ մղումների մեջ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Թուրքիայի ներքին տնտեսական վիճակը մռայլ է, և հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար Էրդողանը պետք է դիմի ագրեսիվ արտաքին քաղաքականության։ Օսմանյան կայսրության վերածնման Էրդողանի նվաճումների ճանապարհին կանգնած են, առաջին հերթին, քրդերն ու նրանց ռազմական ուժերը Սիրիայում: Սիրիական քրդական խմբավորումների զինաթափումը կնշանակի ուղղակի սպառնալիք Իսրայելին՝ ըստ Օսմանյան կայսրության վերականգնման թուրքական ճանապարհային քարտեզի: Հրեաները հայեր չեն, հրեաները սա հասկանում են։ Միանգամայն հնարավոր է, որ 2025-26 թվականներին Իրանում արմատական քաղաքական փոփոխություններ լինեն, և Իրանը ձերբազատվի հակաարևմտյան և հակահրեական սինդրոմներից՝ դառնալով Արևմուտքի գործընկերը։ Այդ դեպքում Թուրքիան կփոխարինի Իրանին՝ որպես սպառնալիք հրեական պետության համար, ինչն, ի դեպ, մատնանշված է իսրայելական պետական վերլուծական կենտրոնների զեկույցներում։ Թուրքիան, խորանալով Սիրիայում, կարող է թակարդի մեջ ընկնել։ Հավելենք նաեւ, որ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Թրամփի առաջատար թեկնածու Մարկո Ռուբիոն պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք սատարում է Սիրիայում քրդական SDF ուժերին ամերիկյան աջակցության շարունակականությանը։ Նա ասել է՝ «Այո, միանգամայն... Գործընկերներին մերժելը հետեւանքներ է ունենում»։ Հակամարտությունը մեծ կորուստներ կբերի նաև Ադրբեջանին։ Անդրկովկասի թաթարները կկորցնեն միանգամից երկու դաշնակից։ Չգիտեմ՝ ինչ կլինի։ Բայց եթե ես լինեի այն հայերի տեղը, ովքեր համառորեն հերքում են Իսրայելի և Թուրքիայի միջև ռազմական հակամարտության սցենարը՝ ևս մեկ անգամ կմտածեի: Իսկ ինչ վերաբերվում է այդ բախման ելքին, ապա ես կասկած չունեմ հրեաների հաջողության վրա այս հնարավոր բախման մեջ։ Հարկ է նաև հիշել, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ուժեղացնում են Հունաստանն ու Կիպրոսը։ Պարզ է, չէ՞, թե՛ ո՞ւմ դեմ են նրանք դա անում։ Մեր համար ամենացավոտ խնդիրն այն է, թե ինչ վիճակին կլինի Հայաստանն այդ ժամանակ. դա կլնի թշնամի նիկոլի օրոք թե՞ նորմալ ազգային իշխանություն կունենանք: Կունենանք ձեռքբերումների հնարավորություն, թե՞ մեր հաշվին էլի կշահեն այլլոք: Հ.Գ. «Թուրքերն ու հրեանները միշտ իրար հետ լեզու կգտնեն, միամիտ մի եղիր»՝ այսպիսի քոմենթներ չգրեք: Պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին և չտառապել հակահրեական համախտանիշով»։