Շաբաթ, 18 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Իշխանավորները կամ անճար են, կամ՝ դավաճան»․ Հրայր Ուլուբաբյան

«Իշխանավորները կամ անճար են, կամ՝ դավաճան»․ Հրայր Ուլուբաբյան
128
Այսօր, 16:00

«Ալիևը վայրահաչոցով չի բավարարվի։ Եթե գործընթացներն այսպես շարունակվեն, ՀՀ-ն կարժանանա Արցախի ճակատագրին»,- Բաքվի հայության ցեղասպանության հիշատկի խաչքարի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը։ «Իշխանավորները կամ անճար են, կամ՝ դավաճան։ կամ Զարմանալի չէ, որ այսօր իշխանավորներից ոչ մեկ չկա այստեղ, կամ ծաղկեպսակ չեն դրել։ Ծրագիր կա մեծ թուրան ստեղծելու թուրք-ադրբեջանական ու մյուս ուժերի հետ։ Իրենք իրականացնում են այդ ծրագիրը, իսկ դրա դեմ հայկական կողմը ոչինչ չի անում։ Ամբողջ խնդիրը մտավորականության վրա է։ Մտավորականությունը պիտի համախմբվի, ազգային-ազատագրական պայքար սկսի ոնց 1988-ին։ Էն ժամանակ Արցախը պետք է միացնեինք ՀՀ-ին։ Հենց հայկական իշխանությունները խափանեցին։ Այսօր հայկական իշխանություններն ամեն ինչ անում են, գործընթացը տանում են Հայաստանի վերացման։ Մտավորականությունը պետք է պայքար սկսի, որ Արցախն էլ ազատագրենք, Հայաստանն էլ»,- ասաց նա։

«Իշխանավորները կամ անճար են կամ դավաճան»․ Հրայր Ուլուբաբյան