«Երկու դրվագ, որոնք խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը»․ Վարուժան Գեղամյան
![]() 256 Շաբաթ, 18 հունվարի, 2025 թ., 12:06 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Անցնող 5 տարիներին երկու դրվագ է եղել, որոնք ոչ միայն ինձ աննկարագրելի ցավ են պատճառել, այլև խախտել են մարդկայնության ու ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը։ Առաջինը պատահեց 2022-ի սեպտեմբերին Եռաբլուրում, երբ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչ խմբավորման հրամանով զոհված զինվորների ծնողներին ոստիկանական ուժերը քարշ էին տալիս գետնով մեկ՝ հանուն կապիտուլյանտի։ Երկրորդը՝ Բաքվում գտնվող հայ մարտիկների՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մենակ թողնելն է ու անտարբեր լինելը։ Այս երկու դրվագները նույնիսկ ավելի ծանր են, քան սուրբ Ղազանչեցոցն ու Դադիվանքը, կամ իմ հարազատ տունը գրավված տեսնելը։ Ըստ այդմ ես հերթով հիշելու եմ և հիշեցնելու եմ բոլոր նրանց, ովքեր լռել են այս երկու առիթներով։ Առաջին հերթին նրանց, ովքեր ունեն հանրային լսարան։ Իսկ նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք։ Ու պետք է վաղ թե ուշ կրեն իրենց պատիժը, որոնցից գլխավորը՝ հանրային պարսավանքն է և դատապարտումը։ Հ.Գ. Լուսանկարում Արցախի պաշտպանության բանակի անկոտրում մարտիկն է՝ Լևոն Մնացականյանը Շուշիում։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Չմեռանք, հիբրիդային պատերազմ կազմակերպեցինք խեղճ Ադրբեջանի դեմ». Տաթևիկ Հայրապետյան
7400:12
«Ով ինչ ստացավ այս գագաթնաժողովից»․ Վարդուհի Սարգսյան
6900:06
ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին
95Երեկ, 23:30
Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին ներկայացվել է խիստ նոտա
262Երեկ, 22:15
«Ոստիկանությունը խաբեությամբ առգրավել ու չի վերադարձնում «Բոլորին դեմ եմ»-ի ավտոբուսը». հայտարարություն
113Երեկ, 22:00
Կազմակերպվում է Ամրակիցի եկեղեցու աղմկահարույց վերականգնման վերաբերյալ քննարկում
172Երեկ, 21:24
«Նման արվեստագետին հեռացնելը ոչ թե Խորենի պարտությունն է, այլ համակարգի». Մեսրոպ Հովհաննիսյան
159Երեկ, 20:18
«Վեդիի դեպքը կոծկողներ, ձեզ փուռն են տալու ծյոծին պահելու համար». Սյուզի Բադոյան
143Երեկ, 20:00

