«Ռուս-իրանական ռազմավարական գործընկերության պայմանագիրը նուրբ տողատակեր է պարունակում»․ Հակոբ Բադալյան
![]() 189 Շաբաթ, 18 հունվարի, 2025 թ., 13:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը բավականին տարողունակ է, ուշագրավ, եւ ըստ իս բավականին նուրբ տողատակեր պարունակող: Ինչպես առիթ եմ ունեցել արտահայտվել ավելի վաղ, ըստ իս, պայմանագիրը թերևս լինելու է «դե ֆակտո միջուկային սպառազինություն տնօրինող» Իրանի հանդեպ դե յուրե միջուկային գերտերություն Ռուսաստանի «ծածկոցի» մասին: Այստեղ է համապարփակության խնդիրը, որովհետև, դատելով Պուտինի և Փեզեշկիանի՝ թե հանդիպման բացման ելույթներից, թե հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսում հնչած հայտարարություններից, գործնական առումով հարց է՝ Իրանն ու Ռուսաստանը միմյանց ավելի շատ վստահո՞ւմ են, թե՞ ունեն անվստահություն: Բայց, խոշոր հաշվով, դա բնորոշ է թերևս բոլոր խոշոր խաղացողների միջև փոխհարաբերություններին: Այդ փոխհարաբերությունները, որպես կանոն, գործընկերային, առավել ևս ռազմավարական գործընկերային կամ դաշնակցային բնույթ են ստանում այսպես ասած եզակի ընդհանուր խորքային շահերի հիմքով, այլ ոչ թե լիակատար փոխհամաձայնության: Պայմանագրի ստորագրումը, ըստ այդմ. ոչ թե ռուս-իրանական լիակատար փոխհամաձայնության, այլ հենց այդ մի քանի հիմնարար հարցերում փոխըմբռնման և խորքային շահի արձանագրման ամրապնդման դրսևորում է, որտեղ պայմանագիրը լինելու է մնացյալ հարցերում անհամաձայնություններն ու անվստահությունները կառավարելու հաստատուն և ընդգրկուն մեխանիզմ»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
