«Արշակ Կարապետյանի անցյալը կարող է լինել սկանդալային՝ ինչպես Մարիամ Մագթաղենացունը, բայց ինձ նրա ծրագրերն են հետաքրքրում»․ Միքայել Աջապահյան

«Ես Արշակ Կարապետյանին ո՛չ ճանաչել եմ, ո՛չ էլ հիմա կարող եմ ասել, թե ճանաչում եմ․ մի անգամ տեսակապով եմ խոսել, մի քանի անգամ էլ հեռախոսազրույց ենք ունեցել։ Եթե մարդը ցանկություն ունի իր անցյալը վերանայելու, մենք՝ որպես հոգևորական, պետք է տա՞նք այդ հնարավորությունը, թե՞ ոչ»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժի ստեղծման վերաբերյալ հարցին։
Աջապահյանն ընդգծեց, որ Կարապետյանի անցյալն իրեն չի հետաքրքրում, այլ հետաքրքրում է նրա ներկան և ապագային միտված ծրագիրը։ «Իր անցյալը կարող է շատ սկանդալային լինել, ինչպես Մարիամ Մագթաղենացունը, ես նրա անցյալով չեմ հետաքրքրվում։ Ես նրա կողքին կարող եմ լինել ոչ թե օրհնելու համար, այլ ասելու համար՝ այստեղ ճիշտ ես, այստեղ սխալ։
Ես որևիցե մեկին չեմ միացել, բայց որևիցե մեկին չեմ արգելում մոտենալ ինձ և օգտվել իմ պոտենցիալից, այո, նաև շահարկել իմ անունը՝ հայրենիքի փրկության համար։ Իմ նպատակը սեփական վարկանիշը չէ։ Ես ասում եմ բաներ՝ հարվածներն ինձ վրա վերցնելով»,- նշեց Աջապահյանը։

Վուչիչը հրաժարական է տվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ
198Երեկ, 22:42
Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
160Երեկ, 09:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
160Երեկ, 08:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
205Երեկ, 03:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
189Երեկ, 00:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
174Երեկ, 00:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
16626.09.2026, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
16926.09.2026, 23:12