Ուրբաթ, 24 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ

Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ
69
Այսօր, 09:54

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ տնային կալանքների ոչ իրավաչափ լինելու հարցով։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Քերոբյանը:

Հիշեցնենք՝ Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։
Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնց մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը՝ մասնավոր հատվածից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ: