«ԵԱՏՄ-ն հանդուրժելո՞ւ է, որ իր անդամն ուզում է գնալ ուրիշ տեղ». Արմեն Գևորգյան

«Երբ ուզում ենք տնտեսական ինչ-որ պրեֆերենցիաներ ստանալ՝ ԵՄ շուկան ավելի հասանելի դարձնելու մեր հայկական արտադրանքների համար, ԵՄ համապատասխան երկրների ներկայացուցիչները մատնանշում են, որ այդ պրեֆերենցիաները ստանալն անհամատեղելի է մեր՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հետ»,- ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը և հարց ուղղեց նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին. «Այս միջավայրում, երբ անհամատեղելիության ռեժիմներ են առաջանալու, ինչքանո՞վ են տնտեսական մեր հնարավորությունները զարգանալու. արդյո՞ք ԵԱՏՄ-ն՝ որպես կառույց, հանդուրժելու է, որ իր մի անդամն ուզում է գնալ ուրիշ տեղ»:
Զեյնալյանը պատասխանեց. «ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական շահով պայմանավորված կազմակերպություն է: ԵԱՏՄ-ի ստանդարտները կլանված եմ ԵՄ-ի ստանդարտների հետ: Եթե մեր ապրանքները համապատասխանեցնում ենք ԵՄ ապրանքների ստանդարտներին, ապա ավտոմատ համապատասխանում են ԵԱՏՄ ստանդարտներին: Այստեղ հակասություն չի առաջանում: Եթե խոսքը վերաբերում է չնորմավորված խանդին, դա լրիվ ուրիշ բան է»:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ընթանում են «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» հարցի շուրջ քննարկումները․ նախագիծը քաղաքացիական նախաձեռնության արդյունք է։

«Որոշել են շուստրիությամբ մարդկանց դրդել՝ վարկերի տակ մտնել»․ Արթուր Դանիելյան
6410:12
«Գազի գնի հնարավոր թանկացման սցենար քննարկվե՞լ է». հարց՝ Մարտին Գալստյանին (տեսանյութ)
173Երեկ, 16:06
«Ցեմենտի գինը թանկացել է»․ Վահե Սարգսյան
25914.09.2026, 17:06
«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
37713.09.2026, 15:30
«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
58011.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
56111.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
52311.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
117110.09.2026, 11:54