Ուրբաթ, 24 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«2022-ին մեր խմբագրություն էին ներխուժել 6-7 հոգի, որոնցից երկուսը՝ զինված». Բորիս Մուրազի

«2022-ին մեր խմբագրություն էին ներխուժել 6-7 հոգի, որոնցից երկուսը՝ զինված». Բորիս Մուրազի
97
Այսօր, 11:18

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «2022-ին էլ մեր խմբագրություն էին ներխուժել 6-7 հոգի, որոնցից երկուսը՝ զինված, Արայիկ Հարությունյանի կողմից պարգևատրված զենքով, իսկ իրենցից բացի ևս 4-ը սպասել էին դրսում։ Ներխուժելուց առաջ զանգահարել էին ինձ ու ասել, որ ուզում են հանդիպել, քանի որ պիտի դավաճաններին սպանեն (իրենց համար ես էի դավաճանը)։ Երկրորդ անգամ ինքս զանգել եմ ու ձայնագրել՝ փորձելով բացել իրենց միտքը։ Դրանից կարճ կտոր կլսեք սկզբում։ Գիտե՞ք՝ Փաշինյանի իշխանությունը ինչ արեց այս փաստերի հետ՝ գործ չհարուցեցին, այլ ոստիկանությունը ինձ տեղեկացրեց, որ զրուցել են խմբավորման պարագլխի հետ ու ինքն ասել է, որ էլ ինձ չի ցանկանում սպանել։ Այ սրա միջով ենք անցել էս անլվաների օրոք։
Հ․Գ․ Ի դեպ այս միջադեպի մասին ոչ մի ընդդիմադիր պատգամավոր կես բառ անգամ չասեց»:

Աղբյուրը`   Բորիս Մուրազի