«ՊՎԾ-ն արձանագրել է, որ պետպատվերով բուժօգնություն ստացողները ֆինանսական նվիրատվություններ են կատարել»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանցավոր անգործություն թե լուռ համագործակցություն․
Բժշկական կազմակերպություններում պետական պատվերով բուժօգնություն ստացող հիվանդները, ծննդկանները այդ թվում, ֆինանսական նվիրատվություններ են կատարել, որը արձանագրվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայություն կողմից և որակվել՝ աննախադեպ:
ՀՀ առողջապահության նախարարություն տեղյա՞կ չէր այս մասսայական վճարումներից:
Իհարկե տեղյակ էր. Համաձայն գործող կարգավորումների պետական պատվերով բուժօգնության դեպքերը դիտարկվում, մշտադիտարկվում և ուսումնասիրվում են ՊԱԳ-ի՝պետական առողջապահական գործակալության բժիշկ-փորձագետների կողմից:
Ավելին, պատահական ընտրությամբ փորձագետը զանգում է բուժօգնություն ստացողին և հարցնում բուժօգնության, վերաբրմունքի և ամենակարևորը՝ իրենից լրացուցիչ գումարի գանձման վերաբերյալ: Հիմա տրամաբանական հարց՝ որևէ անգամ ՊԱԳ-ի աշխատակիցներին զանգերի ժամանակ բուժօգնություն ստացողները նվիրատվությունների մասին չեն իրազեկե՞լ։
Լավ, գոնե Ուիգմորից աշխատանքի ընդունած «լավագույն» փորձագետները հայտնաբերեին նվիրատվությունները, թե՞ դա կարևոր չէր։
Հ.Գ.Ձուկը գլխից է նեխում»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
35617.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68413.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76912.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86910.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
106007.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105407.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100707.09.2026, 09:24