«Ինչքա՞ն կարելի է ապրել այդ սին հույսերով, որ ինչ-որ մի օր Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը»․ Արսեն Թորոսյան
![]() 234 Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ., 21:00 «Մեղադրում են, ասում են՝ արդյո՞ք Թուրքիայի ձեռքը չեք տալիս գործիք, որպեսզի չճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Իսկ Թուրքիան պատրաստվում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մենք էլ չճանաչելու գործիք տվեցի՞նք»,- «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Շվեյցարիայում՝ Հայոց ցեղասպանության հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեկնաբանություններին։ «Ինչքա՞ն կարելի է ապրել այդ սին հույսերով, անիրատեսական իղձերով, որ ինչ-որ մի օր Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը կամ կատարելու է ռեպարացիաներ։ Եթե մենք դրա համար ենք ապրում ՀՀ-ում, կներեք, բայց ես համաձայն չեմ։ ՀՀ-ն իր քաղաքացիների, բարօրությունը, բարեկեցությունը անվտանգությունը և մնացած բոլոր ատրիբուտներն ապահովելու համար է և ոչ ավելի։ Եվ եթե մենք դնում ենք այլ նպատակներ ՀՀ-ի առաջ, ապա իմ ասած կարևոր ատրիբուտները դնում ենք կասկածի տակ․․․ Մենք պետք է դադարենք նայել մեր սահմաններից դուրս, պետք է կենտրոնանաք մեր երկրի վրա՝ միջազգայնորեն ճանաչված պետության վրա, մեր ունեցածի վրա։ Արարատի և Արագածի բանավեճը ևս դրա մասին է»,- ընդգծեց Թորոսյանը։ |

«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
7516:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
7615:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8214:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
8814:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
16614:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
17414:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
10913:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
17912:12
