Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Պետք է բոյկոտել Մահաթմա Գանդիի մեթոդով». Էդմոն Մարուքյան

«Պետք է բոյկոտել Մահաթմա Գանդիի մեթոդով». Էդմոն Մարուքյան
126
Երեկ, 21:54

Պետք է բոյկոտել եկամուտների համընդհանուր եկամուտների հայտարարագրման դեմ, և ամենաճիշտ բոյկոտը Մահաթմա Գանդիի մեթոդով բոյկոտելն է, ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Էդմոն Մարուքյանը:

Նա նաև միացրեց ՔՊ-ական պատգամավորի բացատրական տեսանյութը, որում նա իր խոսքերով խոստովանում է, որ հայտարարագրի նպատակն այն է, որ հարազատների կողմից արված փոխանցումները տեսանելի լինեն պետությանը: «Այնինչ մեզ վստահեցնում էին, թե «ձեր հարազատների ուղարկած գումարներին մենք չենք ուզում տիրապետել, դա ձեր անձնական գործն է»,- արձանագրեց Մարությանը:

«Ասում են՝ մենք չգիտենք՝ ձեր եկամուտները, հա բայց որ ի՞նչ դուք պետք է դրանց մասին իմանաք: Մանավանդ, որ դուք չեք երաշխավորում, որ կարող եք ապահովել դրանց անձեռնմխելիությունը և դրանք վաղը չեն հայտնվի Թուրքիայի ձեռքում»:

Բոյկոտի արդյունքում մենք կհասնենք օրենքի չեղարկմանը: Պետք է զանգվածաբար հայտարարագիր չներկայացնենք, մինչև հունիս չհայտարարագրելու դեպքում ծանուցելու են, հաջորդ ամսում՝ 5000 դրամ են տուգանելու, երրորդում՝ 10 հազար են տուգանելու: Մաքսիմում մենք կորցնելու ենք 10 հազար դրամ, բայց ապահովելու ենք մեր ընտանիքի, մեր անձնական տվյալների գաղտնիությունը: Ուզում եք քայլ առ քայլ օրենքը ներմուծեք, թող այն լինի կամավոր»,- ասաց Մարուքյանը:

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան