Անհետ կորածների ծնողներին ԱԺ-ն «բանտարկել» էր օթյակում՝ ապակիներով փակված. «Ժողովուրդ»
95 Այսօր, 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անհետ կորած զինվորների ծնողների 5-ամյա դժգոհությունները փարատելու համար երեկ ԱԺ-ում կրկին հանդիպում էր կազմակերպվել: «Ժողովուրդ» օրաթերթին անհետ կորած զինվորների ծնողները հայտնեցին, որ 5 ժամից ավելի տևած հանդիպումը անարդյունք է եղել, իրենց կողմից բարձրացված որևէ հարց հստակ պատասխան չի ստացել, իրենց տպավորությամբ՝ այս 5 տարիների ընթացքում սայլը տեղից չի շարժվել, ու արդյունավետ աշխատանք չի արվել: Ընթացքում գոռգոռոցներ էին լսվում ԱԺ դահլիճից, ծնողները բղավում էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Անդրանիկ Քոչարյանի վրա, նրանք էլ իրենց հերթին էին բղավում ծնողների վրա: Բայց, ծնողների պատմելով, դժգոհությունները հատկապես շատ էին ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանից, որը, ծնողների փոխանցմամբ, իրավիճակին չէր տիրապետել: Թեև հասկանալի է, քանի որ նա 64 օր է ինչ նշանակվել է Կոմիտեի նախագահ եւ չէր կարող բոլոր գործերի մանրամասներին տիրապետել: «Ժողովուրդ» օաթերթը տեղեկացավ, որ ծնողների այս դժգոհությունները մեղմելու համար Անդրանիկ Քոչարյանը խոստացել է մեկ ամիս անց ԱԺ-ում կրկին պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպում կազմակերպել»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Հայտնաբերվել են Վաշինգթոնում կործանված ինքնաթիռի երկու սև արկղերը․ #ABC
11909:50Ռադիոյի աշխատակիցներին արգելել են իշխանություններին քննադատել․ «Հրապարակ»
7509:30ԱԱԾ-ի «պադվալում» նույն խցում են նստել․ «Հրապարակ»
13409:24Անհետ կորածների ծնողներին ԱԺ-ն «բանտարկել» էր օթյակում՝ ապակիներով փակված. «Ժողովուրդ»
9109:00Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7208:30«Նիկոլի արածը գիտակցված ու պլանավորած հանցագործություն է». Կարեն Վրթանեսյան
13104:06«Կառավարության անդամներն ու ՔՊ պատգամավորները ո՞ր փաթեթից են գնել». Մեսրոպ Առաքելյան
11602:06«Ե՞րբ են ադրբեջանցիները երգել հրապարակում, և ո՞վ է այս ամենի կազմակերպիչը». Գագիկ Համբարյան
134301:30