Լարված մթնոլորտում են անցել ԱԺ դռնփակ լսումները. «Ժողովուրդ»
![]() 154 Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լարված մթնոլորտում են անցել ԱԺ դռնփակ լսումները. ծնողները բղավել են, օթյակ են բարձրացել բուժկետի աշխատակիցները: Մոտ 200 հոգանոց ԱԺ մեծ դահլիճում թույլ չեն տվել՝ բոլոր ծնողները նստեն: Նրանցից մի քանի հոգի նստել են դահլիճում, իսկ մի մասին բարձրացրել են վերև՝ ապակիներով մեկուսացված լրագրողների օթյակ: ՔՊ-ն ակնհայտորեն վախ է ունեցել ծնողներից ու հարազատներից: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները պատմում են, որ դռնփակ նիստը բավականին լարված է անցել ու, կարելի է ասել, տապալվել է, քանի որ ՀՀ Քննչական կոմիտեի նորանշանակ ղեկավար Արթուր Պողոսյանը, որը պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 28-ին, չի կարողացել առարկայական պատասխաններ տալ ծնողներին: Տեղեկացանք, որ ծնողները կոնկրետ հարց են տվել՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-ին ԱԺ ամբիոնից Արգիշտի Քյարամյանի կողմից արված հետևյալ հայտարարության վերաբերյալ. «Մենք դեռևս շատ վաղուց որոշել էինք, որպեսզի անհատական քննություն անցկացնենք յուրաքանչյուր անհետ կորածի վերաբերյալ, և մենք իրականացրել ենք այդ քննությունը։ Այսօր յուրաքանչյուր անհետ կորածի հետագծելիություն և քարտեզի վրա առանձին՝ և՛ ցուցմունքներով, և՛ մնացած ապացույցներով, հիմնավորված ունենք։ Ամեն մեկի վերաբերյալ ունենք առանձին կազմված տեղեկանքներ»: Ծնողները պահանջել են իրենց տրամադրել որդիների մասին անհատական տեղեկություններ, սակայն Արթուր Պողոսյանը չի կարողացել տալ դրանք: Հրավիրել է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետին՝ Հովհաննես Վարդանյանին, ով եղել է զինվորական քննչական գլխավոր վարչության ղեկավարը: Սակայն Վարդանյանը, թեև Ազգային ժողովում է եղել, բայց հրաժարվել է խոսելուց, ինչն էլ վրդովվեցրել է ծնողներին: Ալեն Սիմոնյանը բղավել է՝ եթե ֆորմատը ձեռք չի տալիս, կարող եք դուրս գալ, ծնողներն էլ նրա վրա են բղավել: Անդրանիկ Քոչարյանն է միջամտել, բղավել են նաև նրա վրա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ պաշտոնյաների հետ բախման արդյունքում ծնողների մի մասը նույնիսկ ֆիզիկապես վատ է զգացել, ԱԺ բուժկետի աշխատակիցները ստիպված են եղել բարձրանալ վերև՝ չափելու նրանց արյան ճնշումը, դեղեր տալու ծնողներին: Ի վերջո պայմանավորվել են, որ մեկ ամիս անց պետք է կրկին հանդիպել: Հավելենք, որ ծնողները դժգոհել են նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից, որը իրավաբանական բարդ ձևակերպումներով է խոսել, ինչը անհասկանալի է եղել ներկաների համար»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
