ԱԱԾ-ի «պադվալում» նույն խցում են նստել․ «Հրապարակ»
154 Այսօր, 09:24 «Հրապարակ»-ը գրում է․ «Արցախցի Սարգիս Գալստյանին լրտեսության մեղադրանքով 18 տարվա ազատազրկման դատապարտելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Պաշտպանական թիմը պնդում է նրա անմեղությունը եւ պահանջում է չեղարկել դատավճիռը։ Բողոքը վարույթ է ընդունվել, սակայն տեւական ժամանակ է՝ նիստեր չեն նշանակվում: Կալանավորներին ուղեկցողների պակասի պատճառով դատերը հետաձգվում են։ Հիշեցնենք՝ Գալստյանը 2018-2023 թթ․ պաշտոններ է զբաղեցրել Արցախում՝ Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Ըստ մեղադրանքի՝ նա 2020-ից հավաքագրվել է օտարերկրյա պետության կողմից եւ լրտեսությամբ է զբաղվել՝ «Սարխան» մականունով: 2020-23 թթ․ այլ երկրի հատուկ ծառայության աշխատակցին է փոխանցել ԼՂ-ում տիրող սոցիալ-տնտեսական վիճակի, բնակչության տրամադրությունների, ռազմական գործողությունների հանդեպ վերաբերմունքի, պատերազմի ժամանակ Հայաստանի ռազմական աջակցության մասին տեղեկություններ: Արցախի հայաթափումից հետո շուրջ կես տարի Գալստյանը կնոջ հետ մնացել էր Արցախում, Հայաստան վերադարձել անցած գարնանը եւ հենց Գորիսում ձերբակալվել։ Մեր տեղեկություններով՝ մինչեւ դատավճիռը Գալստյանը ԱԱԾ-ում նստած է եղել նույն խցում՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի հետ: Դատավճռից հետո նրան մենախուց են տեղափոխել։ Տեղեկություններ կան, որ Գալստյանն ու կինը Արցախում մնացել են հայկական իշխանությունների հետ համաձայնեցված, որ տեղեկություններ փոխանցեն հայկական կողմին, սակայն երբ նրանք, չդիմանալով ադրբեջանական ճնշումներին, վերադարձել են Հայաստան, այստեղ մոռացության են մատնել պայմանավորվածությունները»: |
««Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում միլիոնավոր դոլարների էն լափոցիի համար պատասխան են տալու». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
2212:54«Աբազյանը մոլորեցնող պատասխան է հրապարակել». Վարդան Ղուկասյան
4012:36Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաքննությունն ավարտվել է
6312:24«Ճշտե՞լ եք, թե ինչու են նրանք հենց ադրբեջաներեն երգել». Նաիրի Հոխիկյան
8112:18Հայտնաբերվել են Վաշինգթոնում կործանված ինքնաթիռի երկու սև արկղերը․ #ABC
14109:50Ռադիոյի աշխատակիցներին արգելել են իշխանություններին քննադատել․ «Հրապարակ»
10309:30ԱԱԾ-ի «պադվալում» նույն խցում են նստել․ «Հրապարակ»
15409:24Անհետ կորածների ծնողներին ԱԺ-ն «բանտարկել» էր օթյակում՝ ապակիներով փակված. «Ժողովուրդ»
10409:00