«Ո՞նց կարող ա չեկիստական ինտերնացիոնալի ներկայացուցիչները մեզ ասեն՝ ապազգային եք»․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեծ հաշվով ցեղասպանության թեմայով վարչապետի խոսքը խեղաթյուրող տարրերը ասում են հետևյալը. «Այո, Սովետը լավ է արել, որ մեզ արգելել է սգալ ցեղասպանության ողբերգությունը և հետո էլ լավ է արել, որ Թուրքիայի հետ իր հարաբերությունները վատանալու պարագայով պայմանավորված մեզ ստիպել է իր ուզած ձևով ու ոճով սգալ։ Եվ եթե հանկարծ դու կասկածի տակ ես դնում Սովետի սա «լավ արած» լինելը, ուրեմն՝ թուրք ես, դավաճան ես, սրիկա ես»։
Մեկ այլ գրառման մեջ Ալեքսանյանը նշել է․ «Մածունը սև չէ, որքան էլ չեկիստները պնդեն», և կից տեսանյութ հրապարակել, որտեղ մասնավորապես նշել է․ «Շվեյցարահայերի հետ հանդիմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»։
Այս հարցը հստակ միտք ունի․․․ Սովետական Միությունն այդ տարիներին, երբ փայլուն հարաբերություններ ուներ Թուրքիայի հետ, այդ ժամանակ հայ ժողովրդին արգելվել է արտահայտել իր հույզերը, սգալը՝ իր պատմության մեծագույն ողբերգության համար, իսկ դրանից հետո, երբ հարաբերությունները վատացել են, այդ ժամանակ խրախուսվել է սգալը ու սգալն այն ձևով, որը պետք էր Սովետական Միությանը։ Այսինքն՝ մեր պապերի պապերին արգելվել է, մեր պապերին արդեն խրախուսվել է։
Ու ո՞նց կարող ա այս թեմայով խոսակցություն բացելը դառնա պարսավանքի առարկա, և չեկիստական ինտերնացիոնալի վառ ու հանդուգն ներկայացուցիչները ասեն՝ այ, դուք ուրացողներ, ցեղասպանության ուրացող եք, ապազգային եք․․․»։

«Ռուսաստանի դեմ պատերազմում Մոլդովան օգտագործվելու է՝ որպես «թնդանոթի միս». նաև՝ Հայաստանը». Հայկ Այվազյան
7002:06
«Ադրբեջանը «ներքին լսարանի» կամ «հայելային քայլի» նպատակով չէ, որ նման հարց է առաջ բերում». Ռաֆայել Թեյմուրազյան (լուսանկար)
7201:18
«Բոլորին դեմ եմ»-ը նախընտրական բանավեճին մասնակցում է փոփքորն ուտելով (տեսանյութ)
9400:54
«Դա մեր պահանջն ա, այո, դա մեր պահանջով ա». Ալեն Սիմոնյանը՝ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելու մասին (տեսանյութ)
97Երեկ, 23:48
«Քանի Լաձիմիր Լաձիմիրիչը կա, Նիկոլն ուտելու է՝ ինչ ուզի, ոնց ուզի». Արա Արայան
85Երեկ, 22:30
«Որտե՞ղ է սխալվում Ռուսաստանը»․ Արմեն Պետրոսյան
99Երեկ, 17:42
«Փաշինյանը ցանկանում է օգտվել ԵԱՏՄ-ի արտոնություններից, մինչև ՀՀ-ին կհրավիրեն ԵՄ»․ Մեդվեդև
169Երեկ, 17:23
«Եվրոպացիների օգնությամբ վերընտրվելուց հետո բալալայկան ձեռքը կվազի Մոսկվա»․ Միհրան Հակոբյան
99Երեկ, 17:00