«Մետրոպոլիտենը գումար է շորթում․ որոշման մեջ մետրոյի ուղեվարձի թանկացման մասին խոսք չկա»․ Էդգար Ղազարյան

Երևանի ավագանու որոշմամբ փետրվարի 1-ից ավտոմոբիլային տրանսպորտի ուղեվարձի գինը սահմանվել է 150 դրամ: Որոշման մեջ առանձին մետրոյի ուղեվարձի թանկացման մասին խոսք չկա։ Այս մասին հայտնում է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը: «Երեկ Երևանի ավագանին որոշում է կայացրել հասարակական տրանսպորտը, մասնավորապես, ավտոմոբիլային տրանսպորտը թանկացնելու վերաբերյալ: 100 դրամից որոշել են միանգամից դարձնել 150 դրամ: Բայց այդ որոշման մեջ նշված է, որ դա վերաբերում է միայն ավտոմոբիլային տրանսպորտին, այսինքն, ավտոբուսներին: Ու այդ որոշման մեջ ասվում է, որ եթե մարդն ունի ավտոբուսի տոմս, մետրոյից և տրոլեյբուսից օգտվում է անհատույց: Բայց այնտեղ նշված չէ, որ եթե մարդը չի օգտվում ավտոբուսից, դրա կարիքը չունի, մետրոյի գնի փոփոխություն կա՞, թե ոչ: Այդ փոփոխության մասին խոսք չկա: Այսինքն, ըստ այդ որոշման, մետրոյի գինը շարունակում է մնալ 100 դրամ: Ըստ Երևանի ավագանու որոշման, միայն մետրոյի համար ուղեվարձը պետք է լինի 100 դրամ»,- ասում է Էդգար Ղազարյանը՝ նշելով, որ մետրոպոլիտենը հավելյալ 50 դրամ է կեղեքում՝ 100 դրամի փոխարեն պահանջելով ավտոբուսների համար սահմանված 150 դրամ։ Նա հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել։

«Երբևէ բարձրաձայնվե՞լ է, որ միայն երևանցիներով չենք ծանրաբեռնում փողոցները, պիկ ժամին 2 մլն-ից ավելի մարդ է լինում». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
4211:36
«Որոշակի ժամերին մետրոյում սարսափելի վիճակ է». Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ)
5411:06
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետն ու մի քանի դպրոցների տնօրեններ
5010:42
Այսօր Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնն է
6609:18
«50 տարի անկողնուն գամված հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել»․ Իրինա Յոլյան
7709:12
Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել. «Հրապարակ»
8408:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5908:18
«Երևանում տներ վարձով տվողները ապուշ քարոզչության ներքո սպասում են հոկտեմբեր ամսին ռուս դասալիքների մեծ ալիքին». Նարեկ Մալյան
12102:06