«50 տարի անկողնուն գամված հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել»․ Իրինա Յոլյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «72-ամյա Կարինե Մինասյանը Գորիսում ապրում է հայրական տան մեկ սենյակում՝ եղբոր ընտանիքից առանձին։ Փաստացի միայնակ ապրող այս կինն առաջին կարգի հաշմանդամ է և շուրջ 50 տարի գամված է անկողնուն։
Կարինեի միակ եկամուտը 52 հազար դրամ թոշակն է։ Սոցիալական գնահատման արդյունքում նրան զրկել են նպաստից՝ փաստացի համարելով, որ այս կնոջ սոցիալական վիճակն այնքան էլ ծանր չէ, և նա պետական աջակցության կարիք չունի։
Թե ինչպես է անկողնուն գամված, առաջին կարգի հաշմանդամ կինը հայտնվել «բարեկեցիկների» շարքում, դեռ կպարզվի։
Բայց այստեղ ամենաանհեթեթը դեռ առջևում է։
Նպաստը վերականգնելու համար Կարինեն պետք է լուծի ժառանգության հարցը, դիմի նոտարի, ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթեր և անցնի պետական համակարգի սահմանած ընթացակարգերը։
Միայն թե կա մի «փոքր» խնդիր՝ Կարինեն անկողնուց չի կարողանում վեր կենալ։
Այսինքն՝ պետությունը մի կողմից նրան զրկում է սոցիալական աջակցությունից, մյուս կողմից պահանջում է կատարել այնպիսի գործողություններ, որոնք ֆիզիկապես անհնար են նրա համար։
Սա՞ է այն մարդակենտրոն և սոցիալական պետությունը, որի մասին ամեն օր խոսում են իշխանության ներկայացուցիչները։
Եթե առաջին կարգի հաշմանդամ, անկողնուն գամված 72-ամյա կինը ձեր չափանիշներով «բարեկեցիկ» է, ապա ո՞վ է ձեր պատկերացմամբ իսկապես անապահով։
Կարինե Մինասյանն ապրում է Գորիս քաղաքում՝ Մամիկոնյան 32 հասցեում։
Իրավասու մարմինների պատասխանատուներին հորդորում եմ գործով զբաղվել, ուսումնասիրել իրավիճակը և օրենքով սահմանված կարգով անհապաղ լուծում տալ նրա խնդրին։
Անձամբ հետամուտ եմ լինելու հարցի լուծմանը»։

«Ինչ պիտի տանենք մեզ հետ առաջիկա մարտերին պատրաստ լինելու ակնկալիքով». Տարոն Սիմոնյան
3603:06
Գիտնականները գտել են միայնության համաճարակի դեմ պայքարի միջոց
19601:00
««Կնոկպա» սեղմող միացնողը վաղը կարա «կնոկպեն» սեղմի ու անջատի». Լիաննա Խաչատրյան
8400:24
«Դաստակերտի պոչամբարն է Սյունիքում. Նիկոլ Փաշինյան, քանի՞ հանքում եք եղել». Անի Խաչատրյան (լուսանկար)
9100:00
Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները (տեսանյութ)
125Երեկ, 22:48
«Մենք պետք է ինչ-որ տեղից սկսենք». Զելենսկին՝ պատերազմի դադարեցման մասին
159Երեկ, 22:18
«Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար». Արցախի հանրային խորհուրդը՝ Գուտերեշին
89Երեկ, 21:48
«Սամվել Կարապետյանի նվերը՝ գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
95Երեկ, 20:54