«Միաժամանակ երկու պետություն հրապարակավ պահանջում են, որ Հայաստանն անցկացնի հանրաքվե»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միաժամանակ երկու պետություն՝ Ադրբեջանը և Ռուսաստանը հրապարակավ պահանջել և պահանջում են, որ Հայաստանը անցկացնի հանրաքվե:
Ադրբեջանը պահանջում է, ավելի ճիշտ՝ նախապայման է դնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել այն բանից հետո միայն, երբ մեր երկրի Մայր օրենքում հղում չլինի Անկախության Հռչակագրին:
Հայաստանի իշխանությունները հաշտ են սրա հետ, սակայն չեն գտնում օրենսդրական ճանապարհը, քանի որ խորհրդարանում չունեն բավարար քվեներ:
Ռուսաստանը պահանջում է, որ մենք հանրաքվե անցկացնենք և որոշենք՝ ԵՄ ենք ուզո՞ւմ, թե՞ ԵԱՏՄ: Սպասվում է, որ այս հարցով ՀՀ վարչապետը մեկնելու է Մոսկվա:
Եթե նկատել եք, մեր ընդդիմությունը չի կենտրոնանում այս վերջին պահանջի վրա և հակառակը, ամեն օր գրում և խոսում է, որ Ադրբեջանը մեզ նոր Սահմանադրություն է պահանջում:
Եթե նկատել եք, մեր մերձիշխանական և իշխանական պրոպագանդան սևեռվել է Մոսկվայի պահանջի վրա և քննադատում է, բայց հաշտ է, որ Ադրբեջանը մեզանից պահանջում է Սահամանդրության մեջ Անկախության Հռչակագրից հեռացում:
Վերջերս մի նոր բան էլ եմ նկատել:
Իշխանամերձ և իշխանական պրոպագանդան գրեթե չի խոսում այն մասին, որ Ադրբեջանը զավթել է ՀՀ ինքնիշխան տարածքից 250 քառակուսի կիլոմետր տարածք, բայց ինքնիշխանության ոտնահարում է համարում Գյումրիի 102-րդ ռազմաբազայի գոյությունը:
Սրա հետ, անշուշտ, մեր ընդդիմությունն է հաշտ, և, ավելին՝ համարում է, որ 102-րդ ռազմաբազան մեր անվտանգության կարևոր երաշխավոր է:
Եվ վերջում՝ մեր ինքնիշխանության կարևոր ցուցիչներից մեկն էլ այն է, որ ավելի քան երկու տարի առաջ մեր արտգործնախարարությունը Բաքվի պահանջով իր պաշտոնական էջից հեռացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինը»։

Զելենսկին հավանական է համարում հանդիպել Պուտինի հետ G20 գագաթնաժողովի ժամանակ
255Երեկ, 17:42
«Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը բռնաճնշումն է»․ Տիգրան Աբրահամյան
118Երեկ, 16:48
«Քանի դեռ չունենք որակյալ էլիտաներ, մնացած ամեն հնարավորություն անիմաստ է»․ Արա Պողոսյան
133Երեկ, 16:36
«Եվրոպական շրջադարձի «եվրասիական-հապկ» լուսանկարը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
148Երեկ, 15:18
«Ինչո՞ւ փոխվեց Նիկոլի խոսույթը»․ Արմեն Հովասափյան
120Երեկ, 14:30
«Ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20-ի գագաթնաժողովին»․ Թրամփ
230Երեկ, 14:00
Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները
124Երեկ, 13:24
«Պատերազմը եղել է Ալիևի կյանքի առաքելությունը»․ Տաթևիկ Հայրապետյան
113Երեկ, 13:12