«Բա չիմացաք, Փաշինյանն էնքան ա կատաղել, որ հրաժարվել է Թրամփի հետ հանդիպելուց». Արթուր Խաչատրյան

372
Շաբաթ, 01 փետրվարի, 2025 թ., 17:48
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բա լսե՞լ եք, ասում են, թե Փաշինյանն էնքան ա կատաղել, երբ իմացել ա, որ ամերիկացիք 99 թվին պարտադրում էին Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակել, որ հրաժարվել է Թրամփի հետ հանդիպելուց։ Այ հենց տենց։ Շախ և մատ իմպերիալիստներին։
Այ մարդ, փաստորեն բոլորը փոխանակմանը համաձայն էին, բայց դե ադրբեջանցիք չհամաձայնվեցին հենց իրանց ուզածին։ Ընդհանրապես, էդ ադրբեջանցիք մազալու մարդիկ են։ Դրանց ուզածը տալիս ես, նազ են անում, պոչ են խաղացնում։ 30 տարի բանակցում ես, որ գան Ղարաբաղը վերցնեն, չեն գալիս։ Ճիշտ կլինի, որ Վաշինգթոն գնալու փոխարեն մի հատ ծանր տեղը թեթևացնի, գնա Բաքու, փորձի դրանցից բան հասկանալ»։
Աղբյուրը` Արթուր Խաչատրյան

«Եթե Թուրքիայի հետ պատերազմական իրավիճակ լինի, ռազմաբազան կարող է դիմակայել ընդամենը 20 րոպե»․ Սարիկ Մինասյան (տեսանյութ)
1613:48
ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ)
1913:42
ԱԺ-ն ընդունեց ԹՐԻՓՓ նախագիծը
2513:36
«Մեծագույն հաճույքով, դանդաղ հեռացնելու եմ դահլիճից». Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին
3013:30
«Պարզվում է՝ նախարարը գիտի, որ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունները չեն կարող լինել ֆիկտիվ, ինչպես ժամանակին եղել են ֆիկտիվ Հանրապետականներ». Էդգար Ղազարյան
5012:48
«Խանդի հողի վրա ծեծը դատարանում քննելուց մեղմացուցիչ հանգամանք պետք է հանդիսանա»․ Կնյազ Հասանով
5212:36
«Ռուբեն թրավլը տուրիստական գործակալությունից մեր տպավորությունը շարունակում է հաստատուն մնալ». Էդգար Ղազարյան
6312:30
«Ստեփանավանում ՔՊ խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին». Արեն Մկրտչյան
5512:24