Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Սերբիայում դեռահասը հարձակվել է Իսրայելի դեսպանատան մոտ ծառայություն իրականացնող ոստիկանի վրա

Սերբիայում դեռահասը հարձակվել է Իսրայելի դեսպանատան մոտ ծառայություն իրականացնող ոստիկանի վրա
97
Այսօր, 13:25

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում՝ Իսրայելի դեսպանատան մոտ, դեռահասը հարձակվել է իրավապահ մարմնի աշխատակցի վրա։ Այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարար Իվիցա Դաչիչը, գրում է Informer-ը։

«Դեռահասը․․․ բացականչել է «Ալլահու Աքբար» և երկու դանակով հարձակվել ոստիկանի վրա»,- հայտնել է պաշտոնյան։

Նա նշել է, որ ոստիկանը ստիպված է եղել ինքնապաշտպանության նպատակով կրակ բացել։ Հարձակվողը ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և մահացել։ Իրավապահ մարմնի աշխատակիցը թեթև վնասվածք է ստացել։

Ըստ առկա տվյալների՝ դեռահասը եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակից։