Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Իսրայելի խորհրդարանական ընտրություններում ոչ մի ուժ բացարձակ մեծամասնություն չի ստանում

Իսրայելի խորհրդարանական ընտրություններում ոչ մի ուժ բացարձակ մեծամասնություն չի ստանում
76
Այսօր, 11:01

Իսրայելում նախօրեին տեղի են ունեցել միապալատ խորհրդարանի՝ Քնեսեթի ընտրությունները։ Ընտրություններին մասնակցությունը 1999 թվականից ի վեր ռեկորդային է եղել։ Ընտրատեղամասերի փակման պահին այն կազմել է 77,7 տոկոս։ Իսրայելական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներին, հայտնում են, որ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից ոչ մեկը չի ապահովում մեծամասնություն։

Ձայների 48,4 տոկոսի հաշվարկի արդյունքներով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած իշխող «Լիկուդ» կուսակցությունը Քնեսեթում առաջատարն է՝ 27 մանդատով։ Ընդդիմադիր հիմնական՝ Գադի Այզենկոտի գլխավորած «Յաշար» կուսակցությունը երկրորդ տեղում է՝ 22 մանդատով։ Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող ուժն այս պահին ստանում է խորհրդարանի 55 մանդատը, իսկ ընդդիմադիր դաշինքը՝ 50-ը։ Արաբական կուսակցությունները ստանում են 15 մանդատ։

Քնեսեթն ունի 120 տեղ, իսկ մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է 61 մանդատ։ Ինչպես նշում են արևմտյան լրատվամիջոցները, հաջորդ փուլը, ամենայն հավանականությամբ, կլինի կոալիցիայի ձևավորումը։