Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Ստեփանավանում ՔՊ խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին». Արեն Մկրտչյան

«Ստեփանավանում ՔՊ խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին». Արեն Մկրտչյան
53
Այսօր, 12:24

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Համաձայն նախօրոք ձեռք բերված փոխըմբռնման՝ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին։
Ընտրական տեխնիկական պահանջների բերումով պրն Գրիգորյանը ստիպված է եղել սառեցնել անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որն ապասառեցնելու համար արդեն համապատասխան դիմում է ներկայացրել։
Ընդգծեմ, որ չենք պատրաստվում համայնքի ավագանում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն, այլ հանդես ենք գալու որպես միասնական «Քաղաքացիական պայմանագիր»։
Շնորհավորում ենք մեր գործընկեր պարոն Գրիգորյանին հանրային բարձր վստահության համար»։

Աղբյուրը`   Արեն Մկրտչյան