Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Հնդկաստանում հզոր ցիկլոնի պատճառով ավելի քան 180 000 մարդ է տարհանվել

Հնդկաստանում հզոր ցիկլոնի պատճառով ավելի քան 180 000 մարդ է տարհանվել
118
Այսօր, 14:13

Առավոտյան «Առնաբ» ցիկլոնը հարվածել է Հնդկաստանի արևելյան ափին։ Դրա մոտենալուն ընդառաջ իշխանությունները Անդհրա Պրադեշ և Օդիշա նահանգներից տարհանել են ավելի քան 180 հազար բնակչի, հայտնում է Reuters-ը։

Ուժեղ քամին տապալել է ծառեր և էլեկտրահաղորդման սյուներ։ Որոշ շրջաններում էլեկտրամատակարարման խափանումներ են առաջացել, վնասվել են տներ։ Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարությունից հայտնել են, որ Անդհրա Պրադեշ նահանգի երեք օդանավակայաններ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքները։ Երկու նահանգներում էլ զոհերի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։

Գերատեսչության տվյալներով՝ քամու արագությունը կազմում է ժամում 125–135 կմ, իսկ պոռթկումների ժամանակ հասնում է ժամում 150 կմ-ի։

Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ ջրի մակարդակը կարող է բարձրանալ մակընթացության սովորական մակարդակից 1–1,5 մետրով։ Դա կարող է հանգեցնել ցածրադիր առափնյա շրջանների հեղեղման։