Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի քիմիական գործարաններից մեկին

Գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքում գտնվող ազոտական պարարտանյութերի խոշորագույն արտադրողներից մեկի՝ «Ազոտ» քիմիական գործարանի վրա։ Ձեռնարկության տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են մոնիթորինգային թելեգրամյան ալիքները։
«Ազոտ» գործարանը մտնում է «ԵվրոՔիմ» ընկերությունների խմբի մեջ և Ռուսաստանում ազոտական պարարտանյութերի խոշորագույն արտադրողներից մեկն է։ Գործարանը արտադրում է ամոնիակ, ամոնիումի նիտրատ, կարբամիդ և մեթանոլ։
Exilenova+ և Supernova+ թելեգրամյան ալիքների տվյալներով՝ գիշերը Ուկրաինայի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նաև Լիպեցկ քաղաքում գտնվող մետալուրգիական գործարանում։ Ձեռնարկությունը մտնում է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի խմբի մեջ և Ռուսաստանում սև մետալուրգիայի խոշորագույն արտադրողներից մեկն է։
Ավելի վաղ լրագրողները հրապարակել էին տվյալներ, որ գործարանի արտադրանքը մատակարարվել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին։

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի քիմիական գործարաններից մեկին (լուսանկար)
9112:19
Գորիսի դատարանում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել
8110:54
«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի
22100:07
Գեղարքունիքի մարզում վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է
160Երեկ, 21:36
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին (տեսանյութ)
171Երեկ, 15:48
«16 բալիստիկ հրթիռ, ավելի քան 280 ԱԹՍ»․ Զելենսկին՝ ռուսական հարվածների մասին (տեսանյութ)
402Երեկ, 15:19
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
48726.10.2026, 10:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
34725.10.2026, 19:26