«Արարատի և Արագածի մասին խոսույթը նախ ինքներս մեզ հետ խոսելու մասին է, հետո՝ աշխարհին ներկայանալու»․ Մարիա Կարապետյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ոչ մի իշխանություն տարածքային պահանջ չի ներկայացրել իր հարևաններից ոչ մեկին։ Այս փաստարկը հաճախ է օգտագործվում՝ որպես հիմնավորում՝ Արարատի և Արագածի մասին խոսույթը ավելորդ և վնասակար որակելու համար։
Պարզապես դրանից հինգ րոպե հետո հնչում է մի միտք, թե Հայաստանի ոչ մի իշխանություն երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում, և որ Նիկոլ Փաշինյանն առաջինն էր:
Չունենալ տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, բայց նաև չճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Առաջարկվել են բազում դիվանագիտական հնարքներ, թե ինչպես կարելի էր այս երկու դիրքորոշումը միաժամանակ պաշտպանել (թե ինչ հաջողությամբ, այլ հարց է) միջազգային հանրության առջև։
Բայց երբ ինքներս մեզ հետ ենք մնում, մի՞թե կարող ենք միմյանց հանդեպ դիվանագիտական հնարք կիրառել։ Արարատի և Արագածի մասին խոսույթը՝ Իրական Հայաստանի մասին խոսույթը նախևառաջ ինքներս մեզ հետ խոսելու մասին է և հետո նոր աշխարհին ներկայանալու»։

««Դաշնակցականությունն արմատախիլ անելու» փորձերի ազատ ժամերին կզբաղվի եկեղեցին քանդելով»․ Քրիստինե Վարդանյան
2512:48
«Ձերբակալվել է Արթուր Օհանյանը»․ Նարեկ Մանթաշյան
5512:06
«Անգամ ՔՊ-ականներն են հասկանում, որ պատերազմն անխուսափելի է». Արա Պապյան
5611:48
«Վերջին դեպքը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս». Թաթուլ Հակոբյան
5311:42
«Չփորձեք ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը»․ Միհրան Մախսուդյան
5511:24
«Չի կարելի ողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա»․ Ալիև
8911:18
Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ
5411:12
Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
10511:00